Իրադարձային
-ից
-ը
17:28 • 02.10.13Օբամայի փոխարեն Մալայզիա կմեկնի Ջոն ՔերինԱյսօր վաղ առավոտյան Սպիտակ տան ղեկավարը զանգահարել է վարչապետ Նաջիբ Ռազակին և ափսոսանք հայտնել այցը հետաձգելու անհրաժեշտության կապակցությամբ։
17:10 • 02.10.13ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին վերանայել Աբխազիայի և Հրվ. Օսիայի ճանաչման որոշումըՌասմուսենը նշել է, որ անհանգստացած է սահմանազատմանն ուղղված Ռուսաստանի շարունակվող ակտիվությամբ։ Նրա կարծիքով՝ նման գործընթացը չի նպաստում խնդրի խաղաղ լուծմանը։
16:55 • 02.10.13Յուրի Վարդանյանին հիշեցրել են Սահմանադրության պահանջի մասին. առաջին անգամ նա մասնակցեց ԱԺ հարցուպատասխանինՊաշտոնավարումից ի վեր առաջին անգամ այսօր ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու էր եկել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։
16:24 • 02.10.13Լիտվան Ռուսաստանին զգուշացրել է ետ կանգնել հարևանների նկատմամբ ճնշումներիցԼիտվան կարող է փակել Ռուսաստանի ճանապարհային և երկաթուղային մուտքը Կալինինգրադի անկլավ, եթե Մոսկվան շարունակի ճնշել իր հարևաններին՝ Եվրամիության հետ կապերի պատճառով։
15:59 • 02.10.13Էդուարդ Շարմազանովն ընդունել է Իրաքի եզդիների պատվիրակությանըԷ. Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է։
15:39 • 02.10.13Ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում, կապրեք հիանալի երկրում. Իվանիշվիլին՝ վրացի ժողովրդինՆրա խոսքով՝ Վրաստանի բնակչության համար ապագայում ամեն տարին ավելի լավն է լինելու նախորդից:
15:18 • 02.10.13Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային ցուցարարների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար«Թուրքական կառավարությունը պետք է սովորի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև ապահովի, որպեսզի նրանց հսկող ոստիկանները գործեն օրենքի սահմաններում»,-նշվում է զեկույցում։
14:47 • 02.10.13Հայաստանը կշարունակի համագործակցել Եվրամիության հետ. Սերժ Սարգսյան«Մենք ասել ու շարունակում ենք ասել, որ Հայաստանը ձգտում է մոտ լինել Եվրոպային»,- ԵԽԽՎ–ում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահը` կարևոր նախաձեռնություն համարելով Արևելյան գործընկերության ծրագիրը։
13:43 • 02.10.13ԱՄՆ-ի կառավարության «փակումը» բացասաբար կազդի երկրի ռազմական ոլորտի վրաՄի պաշտոնյա անձի գաղտնիության հիման վրա AFP-ի հետ զրույցում ասել է, որ կառավարության գործունեության դադարեցումը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա ռազմական ոլորտի վրա։
13:34 • 02.10.13Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ադրբեջանցու պատճառովՀաղորդվում է, որ թռիչքի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրասլանովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորել է ուղեկցորդուհուն և ուղևորներին:
13:26 • 02.10.13Թաիլանդում կնոջն ազատազրկել են 5 տարով՝ ինտերնետում հակաթագավորական գրառման համարՔննիչները պարզել են վիրավորական մեկնաբանություններ թողած անձի համակարգչի IP-հասցեն:
13:19 • 02.10.13Համաներման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով ԱԺ քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղըԻսկ մինչ այդ նա ընդգծեց, թե ոչ մի համաներում չի գալիս ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել։
13:01 • 02.10.13Բակո Սահակյանը մայրաքաղաքում իրականացվող շինաշխատանքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրելՀատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման և վերահսկողության իրականացման հարցերին:
13:00 • 02.10.13Մահացել է ՍՊԱԾ պետ Ալվարո ԱնտոնյանըՄահացել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Ալվարո Անտոնյանը։ Այս մասին լուրը Tert.am-ին հաստատեցին ծառայությունից։
12:28 • 02.10.13ԱՄՆ-ում ամուսնական արարողությունները հետաձգվել են՝ պետական հաստատությունների փակվելու պատճառովԱՄՆ-ում շատ հարսանիքներ կազմակերպվում են հենց պետությունից ֆինանսավորվող ազգային զբոսայգիներում:
