Իրադարձային
-ից
-ը
22:47 • 03.08.13Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ վթար է գրանցվել. կան տուժածներԿան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:28 • 03.08.13Չեխիայի Տուրնով քաղաքի ոստիկանությունը երկու ամիս շարունակ փորձում է բռնել «մերկ պարողին»Չեխիայի Տուրնով քաղաքի ոստիկանությունը երկու ամիս շարունակ փորձում է բռնել անհայտ տղամարդուն, ով զվարճանում է մերկ պարելով հասարակական վայրերում, հատկապես՝ կանանց և աղջիկների ներկայությամբ:
20:40 • 03.08.13Գյումրիում ավագ դպրոցի տնօրենը հափշտակել է 2 729 430 դրամ. հարուցվել է քրեական գործՊարզվել է, որ տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված 2 729 430 դրամ գումարը չի մուտքագրել:
20:25 • 03.08.13Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվելԵրկրի իրավապահ մարմինների ներկայացուցչի տվյալներով՝ դեռևս հնարավոր չէ ճշտել զոհերի թիվը, քանի որ շատերը անհետ կորած են համարվում:
19:55 • 03.08.13«Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է տվել ՀՀ Գլխավոր դատախազին«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հաղորդում են տվել ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունների առնչությամբ:
19:40 • 03.08.13Սիրիայի Հոմս քաղաքում շուրջ 400 հազար փախստականներ գտնվում են շրջափակման մեջՍիրիայի Հոմս քաղաքում 400 հազար փախստականներ, հիմնականում կանայք և երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ,հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով հակամարտող կողմերին բացել ճանապարհը հումանիտար օգնության համար:
17:42 • 03.08.13Բրազիլիայի դատարանը 25 ոստիկանի դատապարտել է 624 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուրին1992թ.-ի հոկտեմբերի 2-ին «Կարանդիրու» բանտում երկու կալանավորների վեճը վերաճել էր բախման, այնուհետ՝ ապստամբության։ Այն ճնշելու համար ոստիկանները կրակ էին բացել բանտարկյալների ուղղությամբ։
17:17 • 03.08.13«Չդիպչե՛լ». Բրիտանիայում արգելել են դիպչել Չերչիլի և Թետչերի արձանների ոտքերինԽորհրդարանականները հավատացած են, թե լավ ելույթի համար հարկավոր է ձեռքով դիպչել, օրինակ, Ուինսթոն Չերչիլի կամ Մարգարեթ Թետչերի արձանների ոտքերին։
16:39 • 03.08.13Աֆրիկուհի մոդելը դաժանորեն սպանվել է 3-ամյա դստեր աչքի առաջՆրանք պատրաստվում էին ամուսնանալ, սակայն տղամարդու խանդի տեսարանները հոգնեցրել էին Լայնային, ինչն էլ հավանաբար ողբերգության պատճառ է դարձել։
15:57 • 03.08.13Ադրբեջանցի «օրենքով գողին» արտաքսել են ԹուրքիաՄեհթիևը ձերբակալվել է նախօրեին, Ուկրաինայի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում, Եվպատորիայի «Օազիս» հյուրանոցում։
15:14 • 03.08.13Արա Պապյանն առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
15:10 • 03.08.13«Մերկ քննություն». Չինաստանում սկսվել է զորակոչը (լուսանկարներ)Նրանք մերկ վիճակում վարժություններ են կատարում՝ մինչդեռ պաշտոնյաների թիմը նայում է նրանց: Սպիտակ հագուստով մարդիկ զննում են երիտասարդներին ոտքից գլուխ:
15:07 • 03.08.13Գենդերային հավասարության մասին օրենքը, որն ըստ պնդումների՝ այլասերություն է տարածելու, ԲՀԿ-ն կփորձի փոփոխել«Ինքս՝ որպես պատգամավոր, ընդունում եմ մտահոգությունները սեռի ձևակերպման հետ կապված։ «Սեռ» եզրույթն այս նախագծով համարվել է ձեռքբերովի վարք, որը բացարձակապես անընդունելի է»,- ասաց նա։
14:52 • 03.08.13ԱԱԾ Չարենցավանի պետի ազգականին սպանողը կալանավորվեցՀրազդանի «Ամրոց» ռեստորանի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
14:25 • 03.08.13Գերմանիայում 10-ամյա տղան եգիպտական մումիա է հայտնաբերել տան տանիքումԵրեխայի հայրը վերհիշել է, որ տարիներ առաջ իր հայրն ուղևորվել է Հյուսիսային Աֆրիկա ու այնտեղից առեղծվածային արկղով վերադարձել։ Սակայն նա երբեք չի բացել այն ուրիշների մոտ։
