Իրադարձային
-ից
-ը
09:36 • 03.08.13Գերմանիան չեղյալ է համարել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ գաղտնալսման համաձայնագրերըՍակայն Մերկելը նաև խոստովանել է, որ հեռահաղորդակցային մոնիթորինգ չիրականացնելու դեպքում ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ չի լինի, ուստի որոշ դեպքերում գաղտնալսումն արդարացված է։
09:10 • 03.08.13Դեռևս հայտնի չէ, թե Քաղավիացիան երբ կհայտարարի մրցույթ՝ «Արմավիային» փոխարինողներ ընտրելու համարԱզգային փոխադրող չի լինելու, լինելու են հայկական ընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում և որոնց բաժնեմասի 51%-ն առնվազն պատկանում է ՀՀ-ում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
01:12 • 03.08.13Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհներըՄի շարք տներ, պահեստներ և հարյուրավոր հեկտար անտառային տարածքներ արդեն այրվել են: Կրակը մարելուն խանգարում է քամին, որը փոխում է ուղղությունը:
00:56 • 03.08.13Հոնդուրասի նախագահի նստավայրի մոտ պայթյուն է որոտացելՆախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկը գործի է գցվել նստավայրի մուտքից 100 մետր հեռավորության վրա գտնվող անցակետից մոտ:
22:59 • 02.08.13Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները կրկին բողոքի ցույցեր են կազմակերպումԵգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցեր կազմակերպել Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում՝ պահանջելով վերականգնել վերջինիս երկրի ղեկավարի պաշտոնում:
21:21 • 02.08.13ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը (տեսանյութ)Այսօր՝ ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան հետիոտն կնոջը:
21:08 • 02.08.13Քենիացի իրավաբանը Հիսուս Նազովրեցու դեմ անարդար դատավճռի համար դատի է տվել Պոնտացի ՊիղատոսինՔենիացի փաստաբանը Հաագայի դատարանի մակարդակով պատիժ է պահանջում Հիսուս Նազովրեցու իրավունքները խախտողների համար:
20:46 • 02.08.13Հռոմի պապը վաղաժամ թոշակի է ուղարկել երկու սլովենացի արքեպիսկոպոսների՝ ֆինանսական չարաշահումներ անելու համարՀռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է կաթոլիկ եկեղեցու վարչակազմում «կլիմայի մաքրմանն» ուղղված գործընթացը: Հատուկ հրամանագրով Ֆրանցիսկոս պապը թոշակի է ուղարկել երկու սլովենացի արքեպիսկոպոսների:
18:34 • 02.08.13Ամերիկյան դատարանը մերժել է Շակիրայի դեմ նախկին ընկերոջ հայցը100 մլն դոլար. ամերիկյան դատարանը որոշել է, որ Շակիրայի նախկին ընկերն այդքան գումար չի ստանա նրանից:
18:19 • 02.08.13Վրաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանին և Թուրքիային ռազմական ոլորտում համագործակցության առաջարկ է արելԻնչպես հայտնում է apsny.ge-ն, նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի փորձը։
17:39 • 02.08.13Հորդանանցի սահմանապահներն առգրավել են Սիրիայից եկող մաքսանենգ զենքըՀորդանանցի սահմանապահները կանխել են Սիրիայից մեծ թվով զենք և թմրանյութ մտցնելու փորձը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին ասված է բանակի տարածած հաղորդագրության մեջ։
17:16 • 02.08.13Երկու զբոսաշրջիկ ինքնասպան է եղել Էդինբուրգի հյուրանոցներից մեկումԶբոսաշրջիկների մարմինները գտել են վեցերորդ հարկի ննջասենյակներից մեկում: Ենթադրվում է, որ մահացած տղամարդը և կինը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, չնայած տարբեր ազգանուններ են ունեցել:
16:53 • 02.08.13Վախճանվել է Ազատ ԳասպարյանըԱյսօր 69 տարեկան հասակում վախճանվել է ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց դերասան Արմեն Մարությանը։
16:29 • 02.08.13Նյու Յորքի ոստիկանությունն այցելել է լրագրողուհուն Google-ում արված որոնումների պատճառովՀավանաբար, ոստիկանությանը կասկածելի է թվացել նաև այն, որ իր տղան այդքան շատ հոդվածներ է կարդացել Բոստոնի ահաբեկչության մասին:

