Իրադարձային
-ից
-ը
16:11 • 02.08.13Արագածոտնի որոշ գյուղերում և Ապարանում առատ կարկուտ է տեղացելՕգոստոսի 2-ին՝ ժամը 14։56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14։40-ից մինչև 14։55-ը Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերում և Ապարան քաղաքում տեղացել է առատ կարկուտ:
15:51 • 02.08.13«Վճարիր 100 դրամ» նախաձեռնությունը ֆլեշմոբ է անում քաղաքապետարանի դիմաց«Վճարիր 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆլեշմոբ են անցկացնում. Երևանի 6 վարչական շրջաններից նրանք երթով եկել են քաղաքապետարան։
15:34 • 02.08.13Թուրքիան Թբիլիսիի միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ինԻնչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով բողոքի նոտան հղվել է Թբիլիսիում գտնվող դեսպանատան միջոցով։
15:28 • 02.08.13ԱՄՆ նախկին պետքարտուղարը հերքել է Եվրախորհրդարանի պատգամավորի հետ սիրավեպի մասին լուրերը76-ամյա Փաուելի խոսքով՝ նա ծանոթացել է Կրետուի հետ, ով հիմա 46 տարեկան է, մոտ 10 տարի առաջ և նամակագրական կապի մեջ է եղել նրա հետ տարիներ շարունակ:
15:18 • 02.08.13Իսրայելը վերք է, որը պետք է հեռացվի. Իրանի նախագահԻրանի նորընտիր նախագահն իր սատարումը պաղեստինցիներին հայտնել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ոգով:
15:00 • 02.08.13Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ինԱդրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես նշանակել է երկրում հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը։ Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին։
14:49 • 02.08.13Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 139 ապօրինի ներգաղթյալՄիգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարփերը հայտարարել է. «Սա հստակ ազդանշան է գործատուներին, ովքեր ապօրինի աշխատուժ են օգտագործում։ Մենք ձեզ կգտնենք, և դուք հսկայական տուգանքներ կվճարեք»:
13:50 • 02.08.1320-ամյա երիտասարդը նռնակ է նետել Թբիլիսիում ոստիկանական բաժանմունքներից մեկի վրաԱկանատեսները պատմել են, որ տղան մտել է ոստիկանական բաժանմունք՝ օգնություն խնդրելու, սակայն իրավապահներին չի կարողացել հասկացնել, թե ինչ է ուզում։
13:47 • 02.08.13Ջավախահայությունը հիասթափված է Վրաստանի նոր իշխանություններից. վրացագետՎրացագետի կարծիքով՝ հայ համայնքն այնքան էլ քաղաքականացված չէ Թբիլիսիում, Աջարիայում, ինչը լավ չէ հայերի համար: «Ընտրություններին կա ադրբեջանցի թեկնածու և ոչ մի հայ չի առաջադրվել»,- ասաց նա։
13:42 • 02.08.13Բեռլուսկոնին քննադատել է դատարանի որոշումըՆա քննադատում է երկրի ողջ դատական համակարգը: «Սա այն Իտալիա՞ն է, որ ցանկանում էինք տեսնել: Սա այն Իտալիա՞ն է, որ մենք սիրում ենք: Բոլորովին ոչ», - ասել է նա:
12:33 • 02.08.13Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական սահմանը հատած հովվի սպանությանը«Մեր անմեղ քաղաքացին անմեղ պատճառով հատել է սահմանը և մահացել բացված կրակի հետանքով, ինչը մենք խստորեն դատապարտում ենք»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
12:24 • 02.08.13Օգոստոսի 23-ին «Ժառանգությունը» բոլորին հրավիրում է հանրահավաքիՀանրահավաքի օրակարգում մեկ հարց է լինելու՝ գտնել Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս հանելու ելքեր:
12:21 • 02.08.13Ասոցացման համաձայնագրով Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություն է ստանալու. Արմեն Մարտիրոսյան«Մենք ազգովի պայքարեցինք Ղարաբաղի համար, և մենք ստացանք նրա անկախությունը։ Հիմա ժամանակն է, որ ազգովի պայքարենք մեր ապագայի ու ժողովրդավարության հաստատման համար»,- ասաց նա։
11:08 • 02.08.13Կանարյան կղզիների մոտ գտնվող զբոսանավում 500 կգ կոկաին է հայտնաբերվելԹմրանյութից բացի ոստիկանությունը հայտնաբերել է նաև զենք, թանկարժեք իրեր և ոսկի՝ 135 հազար եվրո արժողությամբ, և 40 հազար եվրո կանխիկ գումար:
10:28 • 02.08.13Իլինոյսը դարձել է մարիխուանան օրինականացրած ամերիկյան 20-րդ նահանգըՆոր օրենքի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից կգործի չորս տարի տևողությամբ պիլոտային ծրագիրը: Այն թույլ կտա ծանր հիվանդներին սահմանափակ քանակությամբ մարիխուանա ձեռք բերելու արտոնագիր ստանալ:
