Իրադարձային
-ից
-ը
11:44 • 05.07.13Արջը մտել է Յակուտիայի ծննդատան տարածքԱրջը շրջել է տարածքում, պտտվել աղբանոցի մոտ, ոչ ոքի վնաս չի պատճառել, սակայն այն փաստը, որ գազանը հանգիստ զբոսնել է քաղաքի տարածքում, այն էլ՝ բուժհաստատության, արդեն տագնապալի է, հայտնում է Ykt.Ru-ն։
11:12 • 05.07.13Ո՞վ է իրականում Ազգային ժողովում Հայաստանին «ագրեսոր» անվանած մոլդավացի կին փաստաբանը. հայ բլոգերի անդրադարձը (լուսանկարներ)Երեկ Հայաստանի Ազգային ժողովում սկանդալային միջադեպ տեղի ունեցավ. Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանեց «ագրեսոր երկիր»:
11:11 • 05.07.13Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Էրիկ» արևադարձային փոթորիկըՔամու արագությունն էպիկենտրոնում 75 կմ/ժ է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտակա 48 ժամերի ընթացքում «Էրիկը» կարող է թափ հավաքել։
10:00 • 05.07.13Իրանի պետական հեռուստատեսությունը սկանդալի մեջ է հայտնվել Շակիրային ցուցադրելու համարԵրգչուհին կրել է Իրանի դեպքում արգելված մի բլուզ, որն ի ցույց է դրել նրա մերկ պարանոցն ու թևերը։ Հարկ է նշել, որ այս երկրում կանանց արգելվում է ֆուտբոլային խաղերի գնալ տղամարդկանց հետ։
09:48 • 05.07.13Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր կներկայացնի սահմանադրական հռչակագիրըՓաստաթուղթը, ըստ ամենայնի, կլուծարի Եգիպտոսի 270 հոգանոց խորհրդարանի վերին պալատը, որտեղ առավելապես իսլամիստական ուժերն են գերիշխում։ Բացի այդ, հռչակագիրը կոչ կանի կազմավորել տեխնոկրատ կառավարություն։
09:37 • 05.07.13Մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը. Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ«Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
09:27 • 05.07.13Դարձյալ հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում (թարմացված)Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 08։19-ին:
00:37 • 05.07.13Վայոց ձորում ինքնասպանության փորձ է կանխվելՀՀ ԱԻ նախարարության կայքը հայտնում է, որ հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:
00:32 • 05.07.13Բրազիլիայում քաղաքական բարեփոխումների մասին հանրաքվեն հետաձգվում էԿառավարության ներկայացուցչի խոսքով հանրաքվեն կանցկացվի ոչ թե սեպտեմբերին, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլ հաջորդ տարի, հավանաբար, նախագահական ընտրությունների հետ համատեղ:
00:22 • 05.07.13Հրդեհ Վ. Սարգսյան փողոցում. քաղաքացին դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքըՔաղաքացի Խ. Ղալեչյանը դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը, ինչի հետևանքով առաջին հարկի սենյակներից մեկում այրվել է համակարգիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
22:35 • 04.07.13ՀՀԿ ԳՄ նիստին քաղաքական մեծամասնության պահվածքի մասին քննարկում է տեղի ունեցել, և ՀՀԿ-ն հանգել է եզրակացության. Էդ. Շարմազանով«Աշխատանքային քննարկում էր, որևէ պաշտոնանկության, որևէ նկատողության թեմա չի եղել»,- ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակը՝ նշելով, որ նաև չի եղել անդրադարձ վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին:
22:23 • 04.07.13Ամերիկուհին կարող էր զրկվել ծնողական իրավունքից` ծննդաբերությունից առաջ խաշխաշով թխվածք ուտելու պատճառովՄիջադեպի համար պատճառ է հանդիսացել այն, որ անալիզներով կնոջ արյան մեջ օփիումի քանակություն են հայտնաբերել, քանի որ հիվանդանոց գնալուց ժամեր առաջ ամերիկուհին խաշխաշով թխվածք է կերել:
21:58 • 04.07.13Նիգերիայում իսլամիստների և բնակիչների միջև նոր բախումներ են տեղի ունեցել. կան զոհերՆիգերիայի Մայդուգուրի քաղաքում բնակիչների և արմատական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորման ենթադրյալ անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մի քանի մարդ է զոհվել:
21:48 • 04.07.13Սյունիքի մարզպետ կնշանակվի Վահե ՀակոբյանըՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետ կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
21:20 • 04.07.13Եգիպտոսի վարչապետի պաշտոնին է առաջադրվել ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-ԲարադեինԵգիպտական երիտասարդական ընդդիմադիր «Թամարուդ» շարժումը այսօր առաջադրել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:
