Իրադարձային
-ից
-ը
09:38 • 26.06.13Կոտայքում 18-ամյա ամուսինը կնոջ հայրական տնից մոտ 2 մլն դրամի գողություն է կատարելՌաֆայել Մ.–ը խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա...
09:33 • 26.06.13Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի են ենթարկել 66-ամյա կնոջԸստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:23 • 26.06.13Բագրատունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 27–ամյա երիտասարդիԻնչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:18 • 26.06.13Միլիարդատիրուհին դարձել է ԱՄՆ առևտրի նախարարForbes-ի հաշվարկների համաձայն՝ նրա կարողությունը 1.85 մլրդ դոլար է։ Ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային աղյուսակում նա 277-րդն է։
08:58 • 26.06.131 մլն դոլարից ավելի գումար է անհետացել դեպի ԱՄՆ թռչող ինքնաթիռիցՀԴԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ պայմաններում է անհետացել հարյուր դոլարանոց թղթադրամներով 1.2 մլն դոլարը։
08:56 • 26.06.13Օբաման մտադիր է սահմանափակումներ մտցնել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալների առնչությամբՆա հիշեցրել է, որ այժմ նման արտանետումների 40%-ի «մեղավորն» էլեկտրակայաններն են, սակայն դաշնային մակարդակով այս առնչությամբ որևէ սահմանափակում չկա:
08:21 • 26.06.13Վայոց ձորում ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին` Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ...
08:10 • 26.06.13Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար. Հարութ Սասունյանի հոդվածըԵրիտասարդ արքան կտրականապես դեմ էր Թալեաթի՝ հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը: Թալեաթը, լուրջ դիմադրության հեռանկար տեսնելով, կրակել էր արքայազնի վրա, նրան շան նման սպանելով:
02:45 • 26.06.13ՄԱԿ-ը մինչև տարվա վերջ Մալի կուղարկի մոտ 12.000 խաղաղարարԽաղաղարարների առաջին խումբը գործի կանցնի հուլիսի 1-ին: Անցյալ տարվա հունվարից երկրում խաղաղարարների գործառույթները իրականացնում են ֆրանսիացի զինծառայողները:
23:58 • 25.06.13Քաջարանի Ձագեձոր գյուղի հատվածում Ողջի գետի վարարումից փլուզվել է երկու կամուրջԻնչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ չեն նշվում:
23:15 • 25.06.13Ուկրաինայում տղամարդը սպանել է իր հարևանուհուն, ում դուր չի եկել նրա պատրաստած բորշչըՏղամարդը որոշել էր հարևանուհուն ինքնուրույն պատրաստած բորշչ հյուրասիրել, սակայն կինը ուտեստը չի հավանել: Նա քննադատել է բորշչը, ինչից հետո այն լցրել է զուգարանակոնքի մեջ:
23:09 • 25.06.13Նոր Զելանդիայի ափերին անհետացած համարվող գիշատիչ կետ է հայտնաբերվելԱյս ցեղատեսակին պատկանող կետադելֆինի գոյության միակ վկայությունը նորզելանդական ափերի անցյալ դարի կեսերին հայտնաբերված ոսկորներն են, որոնք պահվում են Վելինգտոնի թանգարանում:
21:10 • 25.06.13Կորեական պատերազմի ժամանակ արված 46 լուսանկարներ63 տարի առաջ այս օրը՝ 1950թ. հունիսի 25-ին, սկսվել է Կորեական պատերազմը, ինչի արդյունքում ժամանակին միացյալ երկիրը բաժանվեց 2 մասերի՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների:
19:25 • 25.06.13Ռուս գերազանցիկ շրջանավարտները Սերբիայի դրոշով մեդալներ են ստացելՊարգևի ստորին հատվածում պատկերված է կրթության ոլորտում լուրջ հաջողությունների խորհրդանիշ եռագույնը, սակայն դրոշի գույների տեղերը շփոթել են, որի արդյունքում ստացել են Սերբիայի դրոշը:
18:56 • 25.06.13Հորդառատ անձրևները «վերադարձել» են ՉեխիաԱռկա տվյալների համաձայն՝ միայն երկուշաբթի հանրապետության տարածքի մեծ մասում մինչև 40 մմ տեղումներ են գրանցվել, ինչի պատճառով կրկին գետերն ու լճերն ափերից դուրս են եկել:
