Նոր Զելանդիայի ափերին անհետացած համարվող գիշատիչ կետ է հայտնաբերվել

23:09 • 25.06.13

«Հսկայական ծովային կենդանին վերակենդանացել է ֆենիքս-թռչնի պես՝ ի զարմանս գիտնականների» տեղեկացնում է Russia Today-ը՝ ավստրալիական ԶԼՄ-ներին հղումով:


Այս ցեղատեսակին պատկանող կետադելֆինի գոյության միակ վկայությունը նորզելանդական ափերի անցյալ դարի կեսերին հայտնաբերված ոսկորներն են: Մինչդեռ օրեր առաջ պատմության մեջ առաջին անգամ մարդիկ տեսել են լողացող կենդանուն:
Նոր Զելանդիայի ափերի մոտ հայտնաբերված կետադելֆինին դասակարգել են կետերի չորրորդ տեսակին: Մինչ այժմ համարվում էր, որ Երկրում գոյություն ունի միայն 3 տեսակ, որոնց ներկայացնում էին լատինական տառերով՝ A, B, C. այժմ հայտնվել է նաև D ցեղատեսակի կետադելֆին: Մյուս առավել հաճախ հանդիպող ցեղատեսակներից վերջինս տարբերվում է հատկապես խիստ առաջ եկած ճակատով:


Մինչ այս պահը գիտնականները միայն այս գիշատիչ կետի կմախքն էին տեսել, որը հայտնաբերվել 1955-ին և պահվում է Վելինգտոնի թանգարանում: Համեմատելով կմախքի և նոր հայտնաբերված կենդանու ԴՆԹ-երը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք միևնույն կենդանիներն են:
 

Նոր Զելանդիայի ափերին անհետացած համարվող գիշատիչ կետ է հայտնաբերվել