Իրադարձային
-ից
-ը
18:49 • 25.06.13Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ոսկու հանքավայրում փլուզման հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվելՄիջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգիից 440 կմ հեռավորության վրա, հայտնել է նախագահի մամուլի խոսնակը: Վերջինիս խոսքով՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
17:50 • 25.06.13ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանումՀանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:
17:19 • 25.06.13Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառովԻնչպես հաղորդել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի ղեկավարությունը, աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։
17:10 • 25.06.13Կասկածում եմ, որ Սիրիայի հարցով կոնֆերանսը կկայանա հուլիսին. Լախդար Բրահիմի«Մենք այսօր պետք է քննարկենք հնարավոր ժամկետները, մասնակիցների կազմը և այլ կարևոր հարցեր։ Վստահ չեմ, որ մենք համաձայնության կգանք։ Կասկածում եմ, որ ամսաթիվը կհամաձայնեցվի»,- ասել է նա։
16:43 • 25.06.13Մեկ ամիս աշխատավարձ չստանալուց հետո ինչի՞ չեք գործադուլ արել. կառավարության ներկայացուցիչը՝ «Արմավիայի» աշխատողներին«Նույն խոսակցությունն ունեցել ենք ձեզ հետ, նույն հարցերն եք տալիս, կառավարությո՞ւնն ա ձեզ փող պարտք, դիմեք դատարան: Մեկ ամիս աշխատավարձ չստանալուց հետո ինչի՞ չեք գործադուլ արել»,- ասաց Հայկ Սիմոնյանը։
16:22 • 25.06.13FEMEN-ի «սեքստրեմիստուհիները» հարձակվել են Թունիսի վարչապետի վրաԵվրախորհրդարան գնալու ժամանակ FEMEN շարժման «սեքստրեմիստուհիները» հարձակվել են Թունիսի վարչապետի լիմուզինի վրա:
15:58 • 25.06.13Լավրովը և Քերին կհանդիպեն հաջորդ շաբաթԲրունեյում հաջորդ շաբաթ կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։
15:16 • 25.06.13Արմեն Գևորգյանն ընդունել է Իրաքի նորանշանակ դեսպանինԶրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև կարևորել են հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
15:12 • 25.06.13Ճապոնացի գործիչն ինքնասպան է եղել՝ բլոգում արած գրառման պատճառովՀունիսի սկզբին Կոիձումին կիսվել էր հիվանդանոցներից մեկում իրեն ցուցաբերված ընդունելության մասին տպավորություններով։
14:32 • 25.06.13Լրատվամիջոցները խեղաթյուրել են Հայրիկյանի դեմ կատարվածը. փաստաբան«2013 հունվարի 31-ի Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի հետ կապված մամուլում որոշ անձանց կողմից իրենց ուզած ձևով և կերպով այնպես ձևեց սույն քրեական գործը ...»։
13:09 • 25.06.13Եթե այսպես շարունակեն, բոլորս էլ գնալու ենք. «Արմավիայի» աշխատակիցները արտագաղթի շեմին են (տեսանյութ)«Եթե այսպես շարունակեն, ձգձգեն մեր աշխատավարձերը, բոլորս էլ ստիպված պիտի գնանք ուրիշ երկրներ, ուրիշ ավիաընկերություն ենք գնալու»,- ասաց բորտ-ուղեկցորդուհի Գայանե Մանգասարյանը։
12:56 • 25.06.13ԵՊՀ 2 հաշվապահ չեն մուտքագրել ուսանողների վարձավճարները. հարուցվել է քրգործՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Երևանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ։
12:44 • 25.06.13Բուշ-կրտսերի ժամանակների պաշտոնյան ֆայլեր ջնջելու համար մեկօրյա ազատազրկման է դատապարտվելԴատարանի կարծիքով՝ նման գործողությունները չեն կարող արդարացվել «համակարգչային վիրուսից ազատվելու վերաբերյալ անմեղ պարզաբանումներով»։
11:50 • 25.06.13Լիբանանի բանակը ճնշել է զինյալ իսլամիստներինԳեներալի խոսքով՝ իրենց պարտքը կատարող զինվորներն ու սպաներն «իրենց արյունով պաշտպանել են քաղաքացիական խաղաղությունն ու ազգային միասնությունը»։ Բախումների հետևանքով զոհվել է 16 զինծառայող։
11:12 • 25.06.13Սարի Թաղում Արմենն իրեն ծեծողներից ազատվելու համար օդ է կրակելTert.am-ի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ նեյրովիրաբույժը տեղեկացրեց, որ տուժածի վիճակը կայուն է, կան վերքեր՝ գլխի և նստատեղի հատվածում: Նստատեղի հատվածի վերքերը, ըստ բժշկի...
