Իրադարձային
-ից
-ը
16:41 • 07.06.13Քննարկվում է Հայաստանում ՌԴ-ի և ՀՀ-ի միջև պետական պահուստների համատեղ գործակալության ստեղծման հարցըՔննարկումների արդյունքում նշվել է, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն:
16:27 • 07.06.13Շտեֆան Ֆյուլեն այցելել է թուրք ցուցարարներինՆրա այցն անակնկալ է եղել ցուցարարների համար։ ԵՄ պաշտոնյան զրուցել է իրեն ճանաչած ցուցարարների հետ, ուսումնասիրել տեղանքը, ապա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
15:52 • 07.06.13Նորվեգիան պայթեցրել է սեփական նավը՝ նոր հրթիռը փորձարկելու ժամանակ (տեսանյութ)Նորվեգիայի ռազմածովային ուժերը հեռահար գործողության շառավղով նոր հրթիռի փորձարկման ժամանակ ստիպված է եղել պայթեցնել սեփական նավերից մեկը։
14:39 • 07.06.13Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդեսՑուցահանդեսին ներկայացված են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երևան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Այն գործելու է մինչև հունիսի 10-ը:
14:38 • 07.06.13Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եղածը երկրում տեղի ունեցողի տրամաբանական շարունակությունն է. մտավորականներ«2-րդ նախագահի օրոք «Բարև, Ռոբ» բառի համար կարելի էր մարդ սպանել: Իշխանության մարդկանց ձեռքին զենք կա, վստահաբար կարելի է օգտագործել առանց հետևանքների մասին մտածելու»,- ասաց Գ. Գինոսյանը:
14:31 • 07.06.13ԱՄՆ-ում դպրոցի մոտ ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվելԱՄՆ Կենտուկի նահանգում դպրոցներից մեկի ավտոկայանատեղի մոտ բժշկական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։
13:45 • 07.06.13Վ. Սեդրակյանի փաստաբանն իր պաշտպանյալի մեղքն ապացուցող փաստ է պահանջում, մեղադրող կողմը պնդում է՝ կտա, բայց ավելի ուշ«Ո՞րն է Վարդան Սեդրակյանի մեղքն ապացուցող փաստը»,- հարցրեց փաստաբանը։ Մեղադրող կողմից հավատացրին, որ բոլոր հիմքերը կան նրան մեղադրելու, ու դրանք կներկայացնեն վիճաբանությունների փուլում։
13:27 • 07.06.13Ազատամարտիկները Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են Ազատամարտիկի օր սահմանելԱզատամարտիկները վարչապետի հետ կիսվել են, որ սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում:
13:26 • 07.06.13Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունՍերժ Սարգսյանը և դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
13:25 • 07.06.13Թուրքիայում Իրանի դեսպանատունը հերքում է Էրդողանի հայտարարությունը՝ իրանցիների ձերբակալության վերաբերյալԹուրքիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե բողոքի ակցիաների ընթացքում Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել, տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը։
12:52 • 07.06.13Մեհրիբան Ալիևան դարձել է Իլհամ Ալիևի ղեկավարած կուսակցության փոխնախագահըԱդրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի որոշմամբ՝ Մեհրիբան Ալիևան դարձել է կուսակցության փոխնախագահ։
12:40 • 07.06.13Սաակաշվիլին արտերկիր այցերը պետք է համաձայնեցնի կառավարության հետՆիստի մասնակիցները համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ կառավարությունը պետք է տեղյակ լինի Վրաստանի նախագահի հետագա պլանների և արտերկրյա հանդիպումների մասին։
12:14 • 07.06.13Բեռլինյան պատի կտորներն աճուրդում վաճառվել են 730.000 եվրոյովՊատի կտորների վրա, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մի քանի տասնյակ կգ, առկա են ֆրանսիացիներ Դանիել Բյուրենի և Ժերար Ֆրոմանժեի, իսպանացի Էդուարդո Չիլյիդի և այլոց աշխատանքները։
12:00 • 07.06.13Ստամբուլում ցույցերին նվիրված «Հեղափոխության թանգարան» է բացվելԼրագրողի այն հարցին, թե թանգարանի գաղափարը կատա՞կ է, դրա հիմնադիրներից մեկը պատասխանել է. «Դե, իհարկե, կատակի մասնիկ էլ կա, սակայն, մեր կարծիքով, այս ամենը շատ լուրջ է»։
11:32 • 07.06.13Մինչև վաղը գործում է Երևանի հին ավագանին, որի կազմում է բոյկոտած ՀԱԿ-ի առաջին համար Լևոն Տեր-ՊետրոսյանըՆորընտիր ավագանու առաջին նիստում, համաձայն «Երևանի մասին» ՀՀ օրենքի, հին ավագանու լիազորությունները կհամարվեն դադարեցված: Այն գումարվելու է վաղը՝ Երևանի քաղաքապետարանում։
