Իրադարձային
-ից
-ը
09:45 • 08.06.13Արզնի-Բյուրեղավան ճանապարհին ամբողջությամբ Grand Cherokee մակնիշի մեքենա է այրվելՀունիսի 8-ին՝ ժամը 02։22-ին, ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ճանապարհին ավտոմեքենա է այրվում ։ Վ. Չոբանյանին պատկանող Grand Cherokee մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է:
00:33 • 08.06.13ԱՄՆ-ում Բարաք Օբամային թունավոր նամակներ ուղարկելու կասկածանքով մի կնոջ են ձերբակալելԱՄՆ-ի Տեխաս նահանգի Նյու Բոսթոն քաղաքի բնակչուհի Շենոն Ռոջերս Գես Ռիչարդսոնը կասկածվում է նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցին պարունակող նամակներ ուղարկելու համար:
00:25 • 08.06.13Կալիֆորնիայի օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվելԿալիֆորնիայի Բեյքեր օդանավակայանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Ընկնելիս ինքնաթիռը բախվել է երկու շինությունների, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
00:09 • 08.06.13Մոսկվայում ոստիկանությունը 300 մարդ է ձերբակալել և առգրավել ծայրահեղական բովանդակությամբ գրականությունՄոսկվայում հատուկ ծառայության աշխատակիցները աղոթարանում 300 մարդ են ձերբակալել, որոնցից 170-ը օտարերկրացիներ են:
23:31 • 07.06.13Այսօր տեղացած կարկուտը վնասել է մոտ 200 հա ցանքատարածքներ Սյունիքի մարզումՀունիսի 7-ին, ժամը 21.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև 21.20-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Ակների գյուղի ցանքատարածքները:
23:14 • 07.06.13Նյու Յորքում հոգեբանական օգնության ռադիոծրագրի հաղորդավարները միասին ինքնասպան են եղելՈադիոյով հեռարձակվող «Երջանկության հետքերով» ծրագրի հաղորդավարներ Ջոն Լիթիգն ու Լինն Ռոզենը ինքնասպան են եղել՝ հելիում պարունակող պոլիէթիլենային տոպրակների միջոցով:
22:42 • 07.06.13Դաղստանում ձերբակալվել են երկու մահապարտների կանայք՝ պայթյունների կազմակերպման կասկածանքովԵրկու կանանց ամուսինները ներգրավված են եղել 2012-ի մայիսի 3-ին Դաղստանի մայրաքաղաքի անցակետում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման գործում, որի հետևանքով 13 մարդ էր զոհվել:
21:18 • 07.06.13Աբովյանի տներից մեկում օձ է հայտնաբերվելՀունիսի 7-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 7-րդ միկրոշրջանի 2-րդ փողոցի թիվ 85 տանը օձ է նկատվել:
20:53 • 07.06.13Ռուսաստանում աղջնակը 10 կմ ճանապարհ է անցել՝ բեռնատարի հետևի դռնից կախված (տեսանյութ)Երեխան իր հայրիկից թաքուն բարձրացել է մեքենայի վրա՝ կարծելով, որ վերջինս գնում է գնումների:
20:42 • 07.06.13Իրաքում մահապարտ ահաբեկիչը սպանել է իրանցի ուխտավորներիԻրաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է իրանցի ուխտավորների ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել:
20:32 • 07.06.13ՌԴ նախագահն առաջին անգամ օգտվել է Կրեմլում ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հրապարակիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ վայրէջք է կատարել Կրեմլի՝ ուղղաթիռների համար նախատեսված հրապարակում:
18:54 • 07.06.13Զգեստ՝ 2 երիկամի փոխարեն, կամ շապիկ՝ սրտի դիմաց. ՀԱՀ-ում բացված խանութի գնորդները վճարում են ներքին օրգաններովՄի գնորդը կարող է փրկել ավելի քան 7 մարդու կյանք՝ օրգանների փոխպատվաստման շնորհիվ։Եթե գնորդները գնեն բոլոր 700 ապրանքները, որոնք ներկայացված են խանութում,նրանք կկարողանան կյանք պարգևել մոտ 5000 մարդու
18:07 • 07.06.13Ուժգին հեղեղումները շարունակում են ահաբեկել Եվրոպան. այժմ դրանք հասել են ԲրատիսլավաԲրատիսլավայի պատմական կենտրոնը ջրից պաշտպանում են հատուկ պատնեշները, որոնցից այն կողմ գետն անցնել չի կարող։ Դեռևս պատնեշները կարողանում են դիմանալ ջրի ճնշմանը։
16:53 • 07.06.13Պլաստիկ վիրաբուժության զոհը. ԱՄՆ-ում բժիշկը հեռացրել է տղամարդու քիթը (լուսանկարներ)Նա որոշել է արմատապես փոխել իր կյանքն ու այդ նպատակով դիմել է պլաստիկ վիրաբույժի։ Սակայն այդ ժամանակ Վիշալը չէր էլ կարող պատկերացնել, որ պլաստիկ վիրահատությունը կավարտվի ողբերգությամբ։
16:41 • 07.06.13Քննարկվում է Հայաստանում ՌԴ-ի և ՀՀ-ի միջև պետական պահուստների համատեղ գործակալության ստեղծման հարցըՔննարկումների արդյունքում նշվել է, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն:
