Իրադարձային
-ից
-ը
16:18 • 27.05.13Իրանի հետ նոր բանակցային փուլն անհրաժեշտ է անցկացնել ընտրություններից հետո. Էշթոն«Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին է լինելու ընտրությունների ելքը։ Կախված նրանից, թե ով կընտրվի, բանակցային գործընթացում կարող են ի հայտ գալ նոր տեսակետներ»,-ասել է Էշթոնը։
15:25 • 27.05.13Դատարանը երգիչ Վիտասին մեկուկես տարով զրկել է վարորդական իրավունքիցԵրգչի փաստաբանն ասել է, որ այն պահին, երբ իր պաշտպանյալին խնդրել են բուժզննում անցնել, նա ղեկին նստած չի եղել, ուստի նրա մերժումն օրինական է։ Այժմ նրանք պատրաստվում են բողոքարկել որոշումը։
15:19 • 27.05.13Երևանում 2-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել«Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 105/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, ում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
15:04 • 27.05.13Բիշքեկում կայացել է Լավրով-Նալբանդյան հանդիպումըԸստ հաղորդագրության՝ հանդիպումն անցել է բարեկամական և կառուցողական մթնոլորտում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
14:39 • 27.05.13Հողը մշակողը՝ գյուղացին է այս երկրի առաջին հայրենասերը. «ՄԱՊ-ի Ալիկը» գյուղացուն օգնելու կոչով է դիմում«Իսկ երբ որ բանկիրներն ասում են՝ պահանջարկ կա, ես շարունակեմ իրենց միտքը, մարդու էրեխեն երբ որ սոված է, իր համար խնդիր չէ՝ այդ վարկը 20՞, թե 24 տոկոս է»,- ասաց արմավիրցի պատգամավորը։
13:22 • 27.05.13Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ պատգամավորներիԱրծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:
12:52 • 27.05.13ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ղարաբաղյան հիմնախնդրի մասին հայտարարություն է ընդունվելԸնդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը։
12:33 • 27.05.13Մահացել է երեկ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին վթարված ուղևորներից ևս մեկը՝ 17-ամյա Լիանա Մկրտչյանը19 հոգուց բաղկացած վթարված միկրոավտոբուսի ուղևորներից տեղում մահացել էր ևս մեկը՝ 1961թ. ծնված Ա. Թորոսյանը: Վարորդը և 4 ուղևորներ թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել և չէին տեղափոխվել հիվանդանոց։
12:10 • 27.05.13Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբԼիբանանի հարավային հատվածից՝ Մարջայուն քաղաքից ոչ հեռու, դեպի Իսրայելի տարածք հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով տուժածների կամ փլուզումների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
12:05 • 27.05.13Նախնական արդյունքներով՝ Նոր Հաճընում, Վարդանաշենում, Նուռնուսում և Ախուրիկում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարներըՆոր Հաճընում վերընտրվել է Գագիկ Մաթևոսյանը ( 3 758 ձայն), Վարդանաշենում՝ Արթուր Մանուկյանը (296 ձայն), Նուռնուսում՝ Մնացական Գևորգյանը ( 253 ձայն) և Ախուրիկում` Վարդիթեր Գասպարյանը (317 ձայն)։
11:51 • 27.05.13Ավստրալացի բուժեղբայրը խոստովանել է, որ ողջ-ողջ այրել է ծերանոցի 11 թոշակառուիԱյրելով ծերանոցը՝ նա սկսել էր օգնել մարդկանց փրկվել և նույնիսկ մի քանի հարցազրույց տվել տեղական հեռուստաալիքներին։ Սակայն իրավապահները չէին հավատացել «հերոսին» և հարցաքննել էին նրան։
11:18 • 27.05.132013թ-ը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ԵԽԽՎ նախագահ«Մեզ թվում է, որ 2013թ-ը կարող է բեկումնային լինել, քանի որ Հայաստանին ու Ադրբեջանին հստակ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռվելու»,- ասել է նա:
11:17 • 27.05.13Իջևանից մենակ էսօր 6 հատ ավտոբուս ա գնացել. գետահովիտցին «գաղթի» ու գյուղի խնդիրների մասին«Գաղթ ա սկսել, գաղթ: Սենց գաղթ դեռ չի եղել»,- ասաց գետահովիտցին, իսկ հարցին, թե գուցե գնում են արտագնա աշխատանքի՞, պատասխանեց. «Ամռանը ե՞րբ ես տեսել գնան աշխատելու։ Սրանք ընտանիքներով են գնում»:
10:51 • 27.05.13ՀԱՊԿ-ը կավելացնի ռազմական պոտենցիալը՝ Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման ֆոնինՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։
10:16 • 27.05.13Կրծքի քաղցկեղից մահացել է Անջելինա Ջոլիի մորաքույրըԴերասանուհու մորաքրոջ մոտ եղել է BRCA1 մուտանտային գենը, որի առկայության պատճառով վերջերս Ջոլին վճռեց դիմել կրծքի հեռացման վիրահատության։
