Կրծքի քաղցկեղից մահացել է Անջելինա Ջոլիի մորաքույրը

10:16 • 27.05.13

Կրծքի քաղցկեղից մայիսի 26-ին մահացել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի մորաքույրը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Դեբի Մարտինը մահացել է 61 տարեկանում, Սան Դիեգոյի հոսպիտալում։ Նա Անջելինա Ջոլիի մոր՝ Մարշելին Բերտրանի կրտսեր քույրն էր։ Ի դեպ, Անջելինա Ջոլիի մայրը նույնպես մահացել է քաղցկեղից, 2007 թվականին, 56 տարեկանում։

 

Դերասանուհու մորաքրոջ մոտ եղել է BRCA1 մուտանտային գենը, որի առկայության պատճառով վերջերս Ջոլին վճռեց դիմել կրծքի հեռացման վիրահատության։ Մորաքրոջ ամուսնու խոսքով՝ եթե իր կինն իմանար կրծքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի մասին, «նա նույնը կաներ, ինչ Անջելինան»։

 

Ի դեպ, դերասանուհին նոր ֆիլմում կմարմնավորի իր մորը։