Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

12:10 • 27.05.13

Լիբանանի հարավային հատվածից՝ Մարջայուն քաղաքից ոչ հեռու, դեպի Իսրայելի տարածք հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով տուժածների կամ փլուզումների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ 

 

Ինչպես նշում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան լրատվական գործակալությանը, հրթիռի ընկնելու հստակ վայրը հայտնի չէ։ Հրեական կողմը, իր հերթին, տեղեկացրել է, որ զինվորները ներկայում խուզարկում են Լիբանանի հետ սահմանամերձ տարածքը։

 

Իսկ լիբանանցի զինվորականներն ու ՄԱԿ-ի խաղաղապահներն արդեն ժամանել են Մարջայուն քաղաք՝ միջադեպի մանրամասները քննելու համար։