Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ պատգամավորների

13:22 • 27.05.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ պատգամավորների:


Ինչպես տեղեկացնում է Արցախիհանրապետությաննախագահիաշխատակազմի տեղեկատվության գլխավորվարչությունը, նախագահ Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ հատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից:


Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:


Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: