Իրադարձային
-ից
-ը
11:52 • 13.05.13Մայքլ Ջեքսոնից մինչև Մայք Թայսոն. ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Գիրագոսը Գլենդեյլում կներկայացնի իր նոր գիրքըԳիրագոսը եղել է նաև հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը` Պզո) դատապաշտպանը....
11:39 • 13.05.13Գյումրիում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 մարդու, մեկը մահացել է«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 39-ամյա Գագիկ Մկրտչյանին և 76-ամյա Ռիմա Մկրտչյանին։ Վերջինս տեղում մահացել է:
11:37 • 13.05.13Հոնկոնգում սեռափոխված մարդկանց թույլատրել են ամուսնանալՆոր օրենքն ուժի մեջ կմտնի մեկ տարուց։ Այդ ընթացքում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, ինչպես նաև կլուծվեն նման ամուսնությունների համար իրավաբանական գործընթացների հարցերը։
10:22 • 13.05.13Գեղարքունիքի մարզում էշը սպանել է տիրոջը՝ 83 -ամյա Պարգև Առաքելյանին«Դեպքը եղել է մի տասը օր առաջ, ոչ թե կերել է ուղղակի հարվածել է, ինքը տարիքով մարդ էր, չեն կարողացել փրկել: Բայց որ ասում են՝«կերել ա», էշը ինչպե՞ս կարող է մարդ ուտի»,-ասաց Հովհաննես Հովեյանը:
10:06 • 13.05.13Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին իշխող կուսակցությունը«Հանուն իրավունքների և ազատությունների շարժումը», որը ներկայացնում է թուրք էթնիկ փոքրամասնության շահերը, երրորդն է՝ 9,2% քվեով։ Այնուհետ հաջորդում են «Հարձակման» ազգայնականները՝ 7,6%-ով։
09:07 • 13.05.13Հերթական կրակահերթն ԱՄՆ-ում. Նոր Օռլեանում 19 վիրավորների թվում կան երեխաներԱկանատեսների վկայություններից հայտնի է դարձել, որ կրակն արձակել է 3 հոգի՝ հրազենային 2 տեսակի զենքերից։ Իրավապահները հստակեցրել են, որ կրակողներից մեկը հավանաբար 18-22 տարեկան է։
08:59 • 13.05.13Ռուսաստանից Սիրիա դարձյալ С-300 համակարգեր են ուղարկվել. լրատվամիջոցներԻսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ Դամասկոսը սկսել է վճարել մի քանի С-300 համակարգերի համար։ Նրանց տեղեկություններով՝ Սիրիան Ռուսաստանից ստացել է 6 արձակող սարք և 144 հրթիռ։
00:41 • 13.05.13Կոտայքի մարզի բնակիչը դաշտում մահացել է կայծակի հարվածիցԿոտայքի մարզի Հացավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչ Ս. Քոչարյանը՝ (ծնվ. 1963 թ.) ժամը 15.00-16.00-ի սահմաններում, դաշտում շանթահարումից մահացել է:
00:17 • 13.05.13Սաուդյան Արաբիայի արքայազնը կասկածվում է Barclays բանկի գործարքներում հանցավոր ներգրավվածություն ունենալու համարԱրքայազն Թուրկի բին Աբդուլլա բին Ազիզը հանդիսանում է Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի սպա և վերջերս նշանակվել է թագավորության մայրաքաղաք Էր-Ռիադի փոխքաղաքապետ:
22:52 • 12.05.13Ծովում կործանվել է իսրայելական անօդաչու թռչող սարք՝ անսարքության պատճառովԻսրայելի ռազմաօդային ուժերը կորցրել են «Շովալ» տեսակի ամենակատարյալ անօդաչու թռչող սարքերից մեկը: Պարեկային թռիչքից հետո այն Միջերկրական ծովն է ընկել Թել Ավիվ և Նեթանիա քաղաքների միջև:
22:34 • 12.05.13Սաուդյան Արաբիայում երկու մարդ է մահացել նոր կորոնավիրուսիցԱյս պահին աշխարհում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, որոնցից 18-ը՝ Սաուդյան Արաբիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ նոր վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն:
22:16 • 12.05.13Հռոմի Պապը սրբերի շարքին է դասել միանգամից 800 նահատակներիՀռոմի Ֆրանսիսկոս Պապն այսօր սրբերի շարքն է դասել միանգամից 800 նահատակված իտալացիների, ովքեր սպանվել են թուրք ենիչերիների կողմից 1480-ի օգոստոսի 14-ին իսլամ ընդունելուց հրաժարվելու պատճառով:
21:21 • 12.05.13British Petroleum-ը Բրիտանիայի դեսպանության խորհրդով Լիբիայից տարհանում է անձնակազմի մի մասին«Լիբիայում Բրիտանիայի դեսպանության խորհրդով մենք որոշում ենք կայացրել Տրիպոլիի գրասենյակից տարհանել օտարերկրացի աշխատակիցներին»,-հայտնել է ВР-ի մամլո ծառայության ղեկավար Դեվիդ Նիկոլասը:
20:42 • 12.05.13Նյու Ջերսիում ոստիկանները վնասազերծել են 3 երեխաներին պատանդ պահող հանցագործինԱյս գիշեր ոստիկանները տուն են ներխուժել և վնասազերծել 38-ամյա Ջերալդ Թայրոն Մերֆիին՝ ազատելով պատանդ պահվող երեք երեխաներին: Տանը ոստիկանները հայտնաբերել են նրա կնոջ և 13-ամյա որդու դիակները:
18:15 • 12.05.13Կարկուտը վնասել է խաղողի այգիները. ալաշկերտցիները փակել են ճանապարհը, մարզպետին «շրջափակել» և սպասում են գյուղնախարարինՇուրջ 40 րոպե տեղացող կարկուտն ավերել է Հոկտեմբերյանի գյուղերի խաղողի այգիները, ինչից տագնապած Ալաշկերտ գյուղի բնակիչներն այս պահին հավաքվել են և փակել գլխավոր մայրուղին:
