Նյու Ջերսիում ոստիկանները վնասազերծել են 3 երեխաներին պատանդ պահող հանցագործին
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի օր շարունակ երեք երեխաների պատանդ պահող զինված տղամարդը սպանվել է: Այս պահին բոլոր երեխաները ապահով են, հայտնում է Russia Today-ը՝ Associated Press-ին հղումով:
Այս գիշեր ոստիկանները տուն են ներխուժել և հրազենային մահացու վնասվածք հասցրել 38-ամյա Ջերալդ Թայրոն Մերֆիին: Տանը ոստիկանները հայտնաբերել են կնոջ և 13-ամյա պատանու դիակներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տղամարդը սպանել է սեփական կնոջն ու երեխաներից մեկին, ինչից հետո պատանդ վերցնելով իր մյուս երեք երեխաներին՝ փակվել է Թրենթոն քաղաքի հարավում գտնվող իր տանը:










