Գեղարքունիքի մարզում էշը սպանել է տիրոջը՝ 83 -ամյա Պարգև Առաքելյանին

10:22 • 13.05.13

Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը հաստատեց սոցիալական ցանցերում քննարկվող տեղեկությունը, որ իրենց գյուղում էշը սպանել է տիրոջը: Մահացողը 83-ամյա Պարգև Առաքելյանն է:


«Դեպքը եղել է մի տասը օր առաջ, ոչ թե կերել է ուղղակի հարվածել է, ինքը տարիքով մարդ էր, չեն կարողացել փրկել: Բայց որ ասում են՝«կերել ա», էշը ինչպե՞ս կարող է մարդ ուտի»,-Tert.am-ին ասաց Հովհաննես Հովեյանը:


Մահացածի հարազատները սպանել են կենդանուն: