Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին իշխող կուսակցությունը

10:06 • 13.05.13

Լուսանկարում՝ ԳԵՐԲ-ի ղեկավար Բոյկո Բորիսովը և սոցիալիստների առաջնորդ Սերգեյ Ստանիշևը

 

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացումը» («Граждан за европейское развитие Болгарии», ГЕРБ)։ Այդ մասին են վկայում քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Քվեների 69%-ի հաշվարկից հետո ԳԵՐԲ-ը հավաքել է 31,4% ձայն, նրանց հետևում են սոցիալիստները՝ 27,3%-ով։

«Հանուն իրավունքների և ազատությունների շարժումը», որը ներկայացնում է թուրք էթնիկ փոքրամասնության շահերը, երրորդն է՝ 9,2% քվեով։ Այնուհետ հաջորդում են «Հարձակման» ազգայնականները՝ 7,6%-ով։

 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում արդեն բախումներ են սկսվել ընտրությւոնների արդյունքներից դժգոհ քաղաքացիների և ոստիկանների միջև։