Սաուդյան Արաբիայի արքայազնը կասկածվում է Barclays բանկի գործարքներում հանցավոր ներգրավվածություն ունենալու համար
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների կողմից Barclays բանկում իրականացված անօրինական գործարքների գործը հետաքննող ԱՄՆ քննիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ Թուրկի բին Աբդուլլա բին Ազիզը, տեղեկացնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին:
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ստուգումներ է իրականացնում՝ պարզելու արդյո՞ք արքայազնը կապ ունի իրականացված երկու գործարքների հետ, թե ոչ: Գործարքներից մեկը, որն իրականացվել է 2009-ին, ենթադրաբար, հանդիսանում էր Սաուդյան Արաբիայում բանկային գործունեություն ծավալելու լիցենզիայի համար Barclays-ին կատարած վճարումը:
Արքայազն Թուրկի բին Աբդուլլա բին Ազիզը հանդիսանում է Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի սպա և վերջերս նշանակվել է թագավորության մայրաքաղաք Էր-Ռիադի փոխքաղաքապետ:










