Սաուդյան Արաբիայում երկու մարդ է մահացել նոր կորոնավիրուսից
Սաուդյան Արաբիայում բժիշկները հաստատել են, որ երկրում երկու մարդ է մահացել կորոնավիրուսի վարակից, որը նման է SARS վարակին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս պահին աշխարհում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, որոնցից 18-ը՝ Սաուդյան Արաբիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Քեիջի Ֆուկուդան հայտնել է, որ նոր վիրուսը, ամենայն հավանականությամբ, կարող է փոխանցվել մարդուց մարդուն:
Մինչդեռ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում գրանցվել է հիվանդի՝ կորունավիրուսով վարակվելու նոր դեպք: Ենթադրվում է, որ նա վարակվել է նման վիրուսից մահացած հիվանդից, ում հետ գտնվել է միևնույն պալատում:
Համենայն դեպս, մասնագետները նշում են, որ կորոնավիրուսը ավելի հազվադեպ է փոխանցվում մարդուց մարդուն, քան SARS վիրուսը, որից 2002-2003 թվականներին հեռավոր Արևելքում 800 մարդ էր զոհվել:










