British Petroleum-ը Բրիտանիայի դեսպանության խորհրդով Լիբիայից տարհանում է անձնակազմի մի մասին
British Petroleum էներգետիկ ընկերությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բրիտանիայի դեսպանության խորհրդով տարհանում է իր աշխատակիցների մի մասին: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ВР ընկերությունից:
«Լիբիայում Բրիտանիայի դեսպանության խորհրդով մենք որոշում ենք կայացրել Տրիպոլիի գրասենյակից տարհանել օտարերկրացի աշխատակիցներին»,-հայտնել է ВР-ի մամլո ծառայության ղեկավար Դեվիդ Նիկոլասը:
Նա նաև նշել է, որ ընկերության գրասենյակը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով լիբիացի աշխատակիցների շնորհիվ: «Մենք կհետևենք իրավիճակին, և եթե հարկ լինի, կքննարկենք արտասահմանցի աշխատակիցների վերադարձը», - ավելացրել է Նիկոլասը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարությունից հայտնել էին Լիբիայում Բրիտանիայի դեսպանատան մի քանի աշխատակիցներին հետ կանչելու մասին` երկրում տիրող անկայուն իրավիճակի պատճառով:
Մայրաքաղաք Տրիպոլիում վերջին մի քանի շաբաթների ընթացքում չեն դադարում լիբիացի նախկին հեղափոխականների զինված ջոկատների հաձակումները:










