Հռոմի Պապը սրբերի շարքին է դասել միանգամից 800 նահատակների
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր անցկացրել է սրբացման առաջին արարողությունը: Ինչպես հայտնում է Russia Today-ը` ИТАР-ТАСС գործակալությանը հղումով, սրբերի շարքն են դասվել ռեկորդային թվով կաթոլիկներ:
Սրբերի շարքն են դասվել միանգամից 800 նահատակված իտալացիներ, ովքեր սպանվել են թուրք ենիչերիների կողմից 1480-ի օգոստոսի 14-ին իսլամ ընդունելուց հրաժարվելու պատճառով:
Սրբացված նահատակների շարքում են հայտնվել նաև մի քանի լատինամերիկացի ճգնավորներ, նրանց թվում՝ կոլումբիացի միանձնուհի Լաուրա Մոնոյան, ով իր ողջ կյանքը նվիրել է Կոլումբիայի բնիկ ժողովուրդների հոգևոր ուղղորդությանը, ինչպես նաև մեքսիկուհի Մարիա Լուպիտան, ով 1920-ին օգնել է կաթոլիկներին խուսափել կառավարության հետապնդումից դավանանքի նկատմամբ կիրառվող հալածանքների պայմաններում:










