Ռուսաստանից Սիրիա դարձյալ С-300 համակարգեր են ուղարկվել. լրատվամիջոցներ

08:59 • 13.05.13

Ամերիկյան WND կայքը պնդում է, որ ռուսական С-300 հրթիռային համակարգերն իրոք անցյալ շաբաթ ուղարկվել են Սիրիա։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, լրագրողներին այս մասին հաղորդել են արաբական հատուկ ծառայությունների աղբյուրները։

 

Իսրայելական հատուկ ծառայությունները դեռ չեն հաստատել իրենց արաբ գործընկերների հայտարարությունները։

The Wall Street Journal-ի և The New York Times ի տվյալներով՝ նախօրեին Թել Ավիվը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ռուսական իշխանությունների՝ սիրիական կառավարության հետ կնքած գործարքի համար։

 

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ Դամասկոսը սկսել է վճարել մի քանի С-300 համակարգերի համար։ Նրանց տեղեկություններով՝ Սիրիան Ռուսաստանից ստացել է 6 արձակող սարք և 144 հրթիռ։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 900 մլն դոլար։

 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հիասթափված է սիրիական ռեժիմին Ռուսաստանի կողմից շարունակվող աջակցությունից։