Իրադարձային
-ից
-ը
09:33 • 02.05.13Չեչնիայում Կադիրովը ճանաչվել է 2012թ. «Տարվա մարդ»«Տարվա մարդ» ազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է հանրապետությունում 2005-ից։ Այդ ժամանակից ի վեր այն ստացել են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։
09:08 • 02.05.13Թուրքիան ուսումնասիրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականությունը«Մենք իրականացնում ենք անհրաժեշտ միջոցառումներ, քանի որ տեղեկություն ենք ստացել քիմիական զենքի կիրառման մասին»,-ասել է Ռեյհանլըի քաղաքապետ Հուսեյին Շանվերդին։
08:41 • 02.05.13General Motors–ի տեխնոլոգիաները գողանալու համար ԱՄՆ–ում չինացիներ են դատապարտվելԱՄՆ Դետրոյթ քաղաքի դատարանը ազատազրկման է դատապարտել General Motors ավտոկոնցերնի նախկին ինժեներին և նրա ամուսնուն, ովքեր մեղավոր են ճանաչվել ընկերության գաղտնի տեղեկությունները գողանալու մեջ
08:35 • 02.05.13Չադի իշխանությունները կանխել են պետական հեղաշրջման փորձըՉադի հատուկ ծառայությունները կասեցրել են պետական հեղաշրջման փորձը, որը նախագահ Իդրիս Դեբիի հակառակորդները պատրաստել էին մի քանի ամիս շարունակ։
08:26 • 02.05.13Արարատում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, վարորդը խեղդվել էՀրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 30 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
01:16 • 02.05.13Վրաերթ Բագրատունյաց պողոտայում. տուժածի վիճակը ծանր էԳ. Արշալուսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 818 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Գ. Արսենյանին:
01:01 • 02.05.13Աբովյան-Արզնի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելԱբովյան-Արզնի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, վարորդի վիճակը կայուն ծանր է:
00:19 • 02.05.13Մեքսիկայում դատախազության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 6 ոստիկանԻնքնաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով երկուշաբթի օրը հետաձգվել էր թռիչքը դեպի Մեխիկո: Իսկ հաջորդ օրը ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից 10 րոպե անց:
21:36 • 01.05.13Բոստոնի ոստիկանությունը պայթյունների գործով երեք ուսանողների է ձերբակալել. նրանցից երկուսը Ղազախստանից ենԸստ Business Insider-ի տվյալների՝ կասկածյալները ուսանողներ են: Նրանցից երկուսը Ղազախստանից են և նախկինում դատվաապարտված են եղել մուտքի արտոնագրի հետ կապված խախտումների համար:
20:51 • 01.05.13Բոլիվիան հետ է ուղարկում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներինԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետ է ուղարկում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց երկրի ներքին գործերին միջամտելու համար:
20:42 • 01.05.13Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հանգստացողների վրա. առնվազն 6 մարդ է զոհվել«ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:
20:26 • 01.05.13Հայաստանի Այլընտրանքային ծառայության մասին օրենքը և Եհովայի վկաները՝ USCIRF-ի զեկույցումԶեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2012թ-ի նոյեմբերին բավարարել է հայաստանցի 17 Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության....
19:32 • 01.05.13Մեր պոտենցիալն օր օրի, գտնում ենք, որ աճում է. Առաքելություն (լուսանկարներ)Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Երևանի կենտրոնում: Կուսակցության անդամները քայլեցին Մաշտոցի պողոտայով:
18:24 • 01.05.13Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Արամյանցի ծոռանն ու գրող Վահե ԱթանեսյանինԲակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է և՛ աշխարհահռչակ ձեռներեց, և՛ ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջև ...
18:11 • 01.05.13Իրաքում պայթյունների թիրախ են դարձել ոստիկաններըԶոհերի թվում կան նաև ոստիկաններ. Բայջի քաղաքում ռումբերից մեկը տեղադրված է եղել ոստիկանական շարասյան ճանապարհին, որի պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել:
