Իրադարձային
-ից
-ը
16:54 • 01.05.13Գալիս ենք կառավարման համակարգի փոփոխությունը Երևանից սկսելու համար. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)«Երևան քաղաքում դուք ընտրելու եք ավագանի: Որքան էլ կարևոր լինի քաղաքապետը, ավելի կարևոր է ավագանին, որովհետև որոշումը կայացնում է ավագանին, ոչ թե քաղաքապետը»,- ասաց նա։
16:53 • 01.05.13Կանադայում կորցրել են ահաբեկչության դեմ պայքարին հատկացրած 3 մլրդ դոլարըՄասնագետների կազմած հաշվետվության մեջ նշվում է, որ 2001-2009թթ. ընթացքում պետական բյուջեից 12.9 մլրդ դոլար է հատկացվել ահաբեկչության դեմ պայքարին, որը բաժանվել է 35 տարբեր գերատեսչությունների միջև։
16:39 • 01.05.13Մայիսի 5-ից հետո Երևանում նոր իրավիճակ է լինելու. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ,լուսանկարներ)Նա նշեց, որ մինչև բուն քվեարկության օրը կունենա բակային հանդիպումներ տարբեր վարչական շրջաններում, իսկ արդեն մայիսի 9 –ին կհանդիպեն Ազատության հրապարակում, որտեղ ծրագրային ելույթ կունենա:
16:11 • 01.05.13Մահացել է 1930-40-ականների հոլիվուդյան աստղ Դինա ԴուրբինըԻնչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, 1947թ.-ին նա եղել է ԱՄՆ-ի ամենաբարձր վճարվող դերասանուհին։ Երկու տարի անց նա լքել է կինեմատոգրաֆն ու չի երևացել հանրության մեջ։
16:00 • 01.05.13Մախաչկալայում պայթյունի հետևանքով երկու դեռահաս է զոհվելԱվելի ուշ ՆԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ դեռահասները զոհվել են, երբ փորձել են բացել տուփը, որում, ենթադրաբար, թաքցված է եղել ռումբը։
15:50 • 01.05.13Հնդկաստանում կենդանաբանական այգին փակվել է՝ այնտեղ մտած էգ որոնող վայրի վագրի պատճառովԱրու վագրի սեզոնային պահանջմունքը խուճապ է առաջացրել Հնդկաստանի Բհուբանեսվար քաղաքի Նանդանկանանի կենդանաբանական այգում:
15:22 • 01.05.13Արհմիությունները երթի էին դուրս եկել՝ «Արժանապատիվ աշխատանքի» պահանջով (լուսանկարներ, տեսանյութ)Առանց «Կեցցե մայիս 1-ը» գրության ու աշխատավորներին գովաբանելու վանկարկումների՝ այսօր աշխատավորների տոնի առիթով այսօր երթի էին դուրս եկել Հայաստանի արհմիությունները և պահանջում էին ...
15:19 • 01.05.13Ավստրալական առաջին թղթադրամն աճուրդի է հանվել 3.6 մլն դոլարովՄելբուրնում գործող Coinworks ընկերությունը, որը կազմակերպել է աճուրդը, ընդգծել է, որ վաճառքի հանված թղթադրամը խորհրդանշում է Ավստրալիայի պատմության կարևորագույն ժամանակաշրջաններից մեկը։
15:14 • 01.05.13Իրանում ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվելՀատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել են տուն, առգրավել գրքեր, համակարգիչ, մի շարք անձնական իրեր, իսկ տանը գտնվողներին տարել են անհայտ ուղղությամբ։ Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
14:53 • 01.05.13Թուրքական Կայսերի քաղաքում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհերԴեպքի վայրում աշխատում են ոստիկանության, փրկարար ծառայության և բուժօգնության աշխատակիցները։ Շարունակվում է լիճն ընկած ավտոբուսը ջրից դուրս բերելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու գործընթացը։
14:22 • 01.05.13Ստամբուլում ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել. ձերբակալվել է 20 մարդ (տեսանյութ)Ոստիկանությունը ջրի շիթերով և արցունքաբեր գազով փորձել է ցրել ցուցարարներին։ Որոշ լրագրողներ վնասվածքներ են ստացել ոստիկանության ուղղությամբ նետված քարերի պատճառով։
14:06 • 01.05.13Մոսկվայի կենտրոնում մայիսմեկյան երթին մասնակցում է շուրջ 70.000 մարդՄոսկվայում այսօր ընդհանուր առմամբ 7 տարբեր ակցիա տեղի կունենա՝ Մայիսի մեկի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա շրջանակներում։
12:43 • 01.05.13«Վերին Լարս» անցակետը հունիսի 1-ից շուրջօրյա կաշխատիՌուսաստանի և Վրաստանի սահմանային միակ՝ «Վերին Լարս» անցակետը հունիսի մեկից կսկսի աշխատել շուրջօրյա. այդ մասին հայտարարել է Վրաստանի ազգային գինու գործակալության ներկայացուցիչը։
11:56 • 01.05.13Ամերիկյան հեռուստաընկերությունները սպառնում են դադարեցնել հեռարձակումըԵթե նախկինում անվճար հեռարձակման դադարեցման հնարավորության մասին հայտարարել էին միայն Fox և Univision հեռուստաընկերությունները, ապա այժմ նրանց է միացել ԱՄՆ-ի ամենահայտնի CBS հեռուստաալիքը:
11:45 • 01.05.13BMW-ն դուրս գալով երթևեկելի գոտուց՝ 30 մետր թռել է ու հայտնվել է մետրոյի Գ. Նժդեհ կայարանի գետնանցումում. կա մեկ զոհ«Մեքենան մետրոպոլիտենի մուտքի մոտ է հայտնվել, պատկերացնու՞մ եք, ըստ ամենայնի՝ ընկել է այդ օղակաձև տարածքով»,- նշեցին հերթապահ մասից:
