BMW-ն դուրս գալով երթևեկելի գոտուց՝ 30 մետր թռել է ու հայտնվել է մետրոյի Գ. Նժդեհ կայարանի գետնանցումում. կա մեկ զոհ

11:45 • 01.05.13

Այսօր կեսգիշերին՝ 00:15-ի սահմաններում BMW մակնիշի x 5 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր թռնելով՝ բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի քարե պատնեշին ու մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում: Վարորդը՝ 26-ամյա Դ. Հայրապետյանը, հիվանդանոցում մահացել է:


Այս մասին Terta.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության հերթապահ մասից:


«Մեքենան մետրոպոլիտենի մուտքի մոտ է հայտնվել, պատկերացնու՞մ եք, ըստ ամենյանի՝ ընկել է այդ օղակաձև տարածքով»,- նշեցին հերթապահ մասից: Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը արագության գերազանցումն է:



 

BMW-ն դուրս գալով երթևեկելի գոտուց՝ 30 մետր թռել է ու հայտնվել է մետրոյի Գ. Նժդեհ կայարանի գետնանցումում. կա մեկ զոհ