Իրադարձային
-ից
-ը
16:13 • 18.04.13Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետությունում. այն զգացվել է նաև Մեղրիում, Կապանում, Ջերմուկում և ԵղեգնաձորումԱպրիլի 18-ին` ժամը 15:14-ին, սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
16:11 • 18.04.13Կաթողիկոսն իր մտահոգություններ է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարինՆրա մտահոգությունները վերաբերել են «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների որոշումներին։
16:03 • 18.04.13Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ. Time-ը հրապարակել է իր հայտնի ցուցակըՔրիստինա Ագիլիերայից մինչև Կիմ Չեն Ըն. ամերիկյան TIME հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց իր ամենամյա ավանդական ցուցակը՝ մի քանի ենթախմբերով:
16:00 • 18.04.13Սիրիայում միայն մարտ ամսին 6 000 մարդ է մահացել. քննարկում «Սիրիա. խաղաղություն, արդարություն կամ քաղաքականություն» թեմայով«Այս 3 կետերից՝ արդարություն, խաղաղություն և քաղաքականություն, կարևորը քաղաքականությունն է, հետո խաղաղությունը, նույնիսկ եթե լինի ժամանակավոր փխրուն տարբերակով»,- ասաց Վ. Օսկանյանը։
15:43 • 18.04.13Սիրիայում չարը կռվում է չարի դեմ. Նեթանյահուն անդրադարձել է սիրիացի ապստամբներին զինելու հարցին«Զինյալներին զինելու հարցը պատասխան է պահանջում՝ ո՞ր զինյալներին պետք է զինել և ի՞նչ զենքերով։ Դա շատ բարդ հարց է ցանկացած երկրի համար»,-ասել է Նեթանյահուն:
15:15 • 18.04.13Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունիցԱրայիկ Պետրոսյանի հագին եղած հագուստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
14:52 • 18.04.13Վրաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի. վրացի պատգամավոր«Այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ դեպքերը, վրացի ժողովուրդն իրեն պահել է այնպես, ինչպես պետք է պահեր արժանապատիվ հարևանը»,-ասել է Լևան Բերձենիշվիլին։
14:33 • 18.04.13Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Լիբանանի նորանշանակ դեսպանըԶրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական ...
14:10 • 18.04.13«Երկաթե թոռնուհի». 19-ամյա Ամանդա Թետչերը տատի հուղարկավորության ժամանակ գրավել է ներկաների ուշադրությունը«Ես նրան հարցրեցի, թե ինչպես է հաջողվել իրեն այդպես ինքնավստահ ելույթ ունենալ։ Նա պատասխանեց, որ դա արյան մեջ է»,- Թետչերի թոռնուհու խոսքերը փոխանցել է քաղաքական գործիչը։
14:05 • 18.04.13Երևանը պետք է բիզնես ծրագրերում ներգրավել. քաղաքական ուժերը նշեցին, թե իրենց ծրագրերն ինչ գումարներով են կյանքի կոչելու«Երևանի սեփական եկամուտները պետք է մեծացնել ոչ թե քաղաքացիներից հարկելով, այլ քաղաքի հարկումը քաղաքի բյուջե բերել և ոչ թե ուղարկել պետբյուջե և ապա գնալ Կառավարությունից փող ուզել»...։
13:51 • 18.04.13Տեխասի բնակիչները նախազգուշացվել են օդի վարակվածության մասինՄինչդեռ մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը գործարանում, որտեղ կրակը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել։
13:26 • 18.04.13Մեկնարկել են կործանված Costa Concordia զբոսանավի ցամաք դուրսբերման աշխատանքներըԵրբ բոլոր պլատֆորմներն ամրացվեն զբոսանավին (ամեն կողմից 15 հատ), պողպատե ճոպանների միջոցով Costa Concordia-ն կբերվի հորիզոնական դիրքի։
13:01 • 18.04.13Պակիստանի նախկին նախագահը փախել է դատարանի դահլիճիցԻրավապահները պատրաստվել են նրան կալանավորել հենց Իսլամաբադի դատարանի դահլիճում, սակայն Մուշարաֆի թիկնապահները նրան բառացիորեն տարել են իրավապահների ձեռքից։
12:41 • 18.04.13Մուբարաքը հիվանդանոցից բանտ է վերադարձելՄուբարաքի գործով դատական հաջորդ նիստը, որով նա մեղադրվում է Կահիրեում ցուցարարների սպանությանը մասնակցություն ունենալու համար, կկայանա մայիսի 11-ին։
12:18 • 18.04.13Պարույր Հայրիկյանին Բրյուսելում այսօր կվիրահատեն«Անցեալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինուողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Յուսով եմ, չէ, երեւի ճիշտ կլինի ասել՝ Եթէ Տէրը կամենայ, ամեն ինչ բարեյաջող կաւարտուի»։
