Իրադարձային
-ից
-ը
13:40 • 29.03.13Չինաստանում դպրոցի աշխատակիցը ծեծելով սպանել է երկու աշակերտիՏղամարդը, ում պաշտոնը չի նշվում, դաժանաբար ծեծել է 5-րդ դասարանի աշակերտներին դպրոցի հանրակացարանում։ Ավելի ուշ երկու երեխաներն էլ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են։
13:31 • 29.03.13Լոս Անջելեսի հանցագործները խնդրել են Հռոմի պապին լվանալ իրենց ոտքերըՆամակում նրանք շնորհակալություն են հայտնել Պապից «սիրո և հավատի» այդ ժեստի համար, խոստացել աղոթել նրա համար և ցանկություն հայտնել, որպեսզի ոտնլվայի ծես անցկացվի նաև իրենց բանտում։
13:25 • 29.03.13Բորիս Բերեզովսկու 23-ամյա ընկերուհին չի հավատում ինքնասպանության վարկածին. լրատվամիջոցներՆա Բերեզովսկու հետ հանդիպել է մահվանից երկու օր առաջ։ Ու չնայած օլիգարխը հիասթափված է եղել, սակայն աղջկան չի թվացել, որ նա ինքնասպանության եզրին է։
13:03 • 29.03.13Լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու. Օսկանյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին«Սա իսկապես հերթական հնարավորություն է երկրում իրավիճակ փոխելու համար: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանն» իր ընտրարշավի երկու կարգախոս է ընտրել՝ «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»»,- գրել է նա:
12:26 • 29.03.13Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՀՀ արդյունաբերողների հետԱմփոփելով երկրի ներկա տնտեսական իրավիճակը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին 25 տարիներին ձևավորվել է ժողովրդական տնտեսության նոր իրողություն։
12:18 • 29.03.13Աշխարհի ամենամեծ ձուն Զատկին ընդառաջ ցուցադրության է հանվել (տեսանյութ)Հսկայական ձվի աճուրդը կկայանա ապրիլի վերջին։ Աշխարհի ամենամեծ ձուն, որն ունի 30 սմ բարձրություն և 21 սմ լայնություն, կարժենա 45.000 դոլար։
12:04 • 29.03.13ՀՀ դեսպանը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահի հետԶրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի և օրենսդիր մարմինների միջև գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ:
11:42 • 29.03.13Վաշինգտոնում ձերբակալել են Ասադի դեմ կռվող ամերիկացուն2012-ի նոյեմբերին 30-ամյա Էրիկ Հարունը Թուրքիա է մեկնել, իսկ այնտեղից Սիրիա՝ Սիրիական ազատ բանակի շարքերում կռվելու հույսով։ Արդյունքում, սակայն, նա անցել է «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման շարքերը։
11:27 • 29.03.13Ամերիկահայերն ու հույները Վաշինգտոնին կոչ են արել պահանջել Անկարայից դադարեցնել Հայաստանի շրջափակումն ու Կիպրոսի բռնազավթումըԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հելենիստական ուսումնասիրությունների ինստիտուտը Վաշինգտոնին կոչ են արել թուրք-ամերիկյան առևտրային համաձայնագիր կնքելու դիմաց Անկարայի առջև նախապայման դնել....
10:56 • 29.03.13Երևանի Ձորափի փողոցում վրաերթի են ենթարկել 30-ամյա քաղաքացուհուԻնչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով վարորդի ուղեկցությամբ դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:37 • 29.03.13Սիրիայի ընդդիմության ղեկավարը մտափոխվել է` պաշտոնը չի լքի. ՊետդեպՍիրիայի ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ղեկավար Մուազ ալ-Խաթիբը, ով մարտի 24-ին հայտարարել էր հրաժարականի մասին, փոխել է որոշումը և կմնա այդ պաշտոնին՝ մինչև վեցամսյա ժամկետի ավարտը։
09:06 • 29.03.13Իրանն ու Սիրիան դեմ են արտահայտվել ՄԱԿ-ում զենքի վաճառքի մասին պայմանագրինԴեմ արտահայտված երկրների ներկայացուցիչները մտավախություն են հայտնել, որ փաստաթղթի ընդունումից հետո զենքի հիմնական մատակարարները կարող են իրենց պայմանները թելադրել այլ երկրների։
08:34 • 29.03.13Փակուղի է, որը վաղուց է ստեղծվել. Արկադի Վարդանյանը՝ Սարգսյան–Հովհաննիսյան հնարավոր երկխոսության մասինԱյն, որ մի կողմը պնդում է, որ Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպումը պետք է տեղի ունենա միայն Ազատության հրապարակում, իսկ մյուս կողմը՝ միայն Բաղրամյան 26-ում, փակուղի է, կարծում է Արկադի Վարդանյանը:
23:11 • 28.03.13Ֆրանցիսկոս պապը դարձել է ոտքերի լվացման ծեսն իրականացրած առաջին պոնտիֆիկոսըԾեսն անցկացվել է անմիջապես գաղութի տարածքում, և դրան մասնակցել է 12 բանտարկյալ՝ այդ թվում աղջիկներ: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հռոմի պապը լվացել է նաև 2 մուսուլման բանտարկյալների ոտքերը:
22:29 • 28.03.13Ճապոնացին գործընկերոջը փորձել է սպանել թունավոր կոշիկի միջոցովՃապոնիայում ձերբակալվել է 40-ամյա Տացուձիրա Ֆուկասավան, ով կասկածվում է իր գործընկերոջը թունավերու մեջ՝ նրա կոշիկների մեջ ֆտորաջրածնային թթու լցնելով:
