Իրադարձային
-ից
-ը
10:44 • 25.02.13Դևիդ Բեքհեմն իր նորամուտն է նշել «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմումԽաղի 91-րդ րոպեին անգլիացին գնդակը փոխանցել է Ժերեմի Մենեզին, որից հետո փայլել է առաջատար Զլատան Իբրահիմովիչը։ Խաղն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ փարիզյան ակումբի։
10:42 • 25.02.13Բուհերում սկսվել է դասապրոցեսը, բացակայություններն էլ սովորականի չափ են. ԿԳՆՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրել է նույն նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տրամադրած հայտարարությունը այն մասին, որ ..
10:34 • 25.02.13Ռուսաստանի Առաջին ալիքը ներկայացրել է «Եվրատեսիլ-2013» մրցույթի երգը (տեսանյութ)«What If» երգը գրել են շվեդ պրոդյուսերներ Գաբրիել Ալարեսը և Յոակիմ Բյորնբերգը՝ «Ավտոգրաֆ» («Автограф») խմբի նախկին բաս կիթառահար Լեոնիդ Գուտկինի հետ համատեղ։
10:06 • 25.02.13Էջմիածնում չարաշահել են բնակչի վստահությունը, պատճառել մոտ 3 մլն դրամի վնասՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 23-ին՝ ժամը 17.40-ին, խարդախություն կատարելու կասկածանքով, Ապագա գյուղից բերման են ...
10:02 • 25.02.13Յուլյա Տիմոշենկոն շուտով տատիկ կդառնա. լրատվամիջոցներՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի աջակիցների հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ նրա կողմնակիցների շրջանում լուրեր են շրջանառվում, որ Տիմոշենկոն կարող է շուտով տատիկ դառնալ։
09:58 • 25.02.13Երևանի Խանջյան փողոցում վրաերթի են ենթարկել 71-ամյա տղամարդուՈստիկանությունից տեղեկացնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:44 • 25.02.13Մագադանի օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ է հնչելԻրավապահ մարմինների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարդիկ տարհանվել են շենքից, իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ։
00:00 • 25.02.13Լեգենդար Ազնավուրը Facebook-ի իր էջում անդրադարձել է The Voice նախագծի մասնակից Նարեկ Մակարյանին (տեսանյութ)Շառլ Ազնավուրը տեսանյութին կից գրառում է թողել. «Բացահայտե՛ք ձեզ համար «Հայաստանի ձայնը» շոուի հաղթողի հավակնորդին՝ տաղանդավոր երգիչ Նարեկ Մակարյանին։ Նա Ազնավուր է երգում»։
23:36 • 24.02.13Սիրիայից Լիբանանի տարածքի գնդակոծման հետևանքով առնվազն երեք լիբանանցի է զոհվել«Անհրաժեշտ է հարգել Լիբանանի չեզոք դիրքորոշումը, որը ենթադրում է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը, այդ թվում և Սիրիայի», - ասվում է Լիբանանի նախագահի հայտարարության մեջ:
21:29 • 24.02.13FEMEN-ի մերկ ակտիվիստուհիները հարձակվել են Բեռլուսկոնիի վրա (տեսանյութ)3 կիսամերկ աղջիկներ փորձել են հարձակվել քաղաքական գործչի վրա, երբ նա եկել էր ընտրատեղամաս, որպեսզի մասնակցեր խորհրդարանական ընտրություններին: Նրանց մարմինների վրա գրված էր «Բավական է Բեռլուսկոնի»:
21:07 • 24.02.13ԱՄՆ հատուկ ծառայությունները պետք է լքեն Վարդակ նահանգը. ԱՖղանստանի նախագահՔարզայն արձագանքել է նրանց դեմ ուղղված այն մեղադրանքներին, ըստ որոնց նրանք մասնակցում են մարդկանց առևանգելու և կտտանքների ենթարկելու մեջ:
18:55 • 24.02.13Վիետնամում հրատեխնիկայի պահեստում պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվելՊայթյունը տեղի է ունեցել կինոարվեստի համար օգտագործվող հրատեխնիկայի 58-ամյա մասնագետ Լի Մին Ֆիոնգի տանը:
16:43 • 24.02.13ԱՄՆ-ում զենքի մասին օրենքի դեմ 100-ից ավելի ցույցեր են անցկացվել«Դա իմ անկապտելի իրավունքն է, որի համար ես պատրաստ եմ կյանքս զոհել»,- բղավել է ցուցարարներից մեկը։ Ազատ զենք կրելու իրավունքի պաշտպաններից մի քանիսը ցույցերին մասնակցել են սեփական հրազեններով։
15:53 • 24.02.13Թբիլիսիում բողոքի ակցիա է կազմակերպվել Չինաստանից աշխատանքային միգրանտների դեմԱկցիայի մասնակիցները հետևյալ պահանջներ են առաջ քաշելու՝ արգելել աշխատանքային միգրանտների մուտքը Վրաստան, խստացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացն ու այցագրային ռեժիմը։
15:20 • 24.02.13Չինացիները նշում են ռոմանտիկ և գունագեղ Լապտերների տոնը (լուսանկարներ)Տոնի ամենակարևոր մասը լապտերներն են։ Մթնշաղին Չինաստանի բնակիչները գնում են հիանալու բազմազան լապտերներով, որոնք կախվում են փողոցներում և այգիներում։
