Իրադարձային
-ից
-ը
12:19 • 01.02.13Զինվորն ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրելԵրեկ երեկոյան, ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը։
12:00 • 01.02.13Աշտարակ-Էջմիածին ճանապարհին 10-ամյա տղայի են վրաերթի ենթարկելՈստիկանության կայքը տեղեկացնում է, որ մեքենայի վարորդը տղային տեղափոխել է տուն, այնուհետև՝ հիվանդանոց:
11:52 • 01.02.13ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին` Հայոց ցեղասպանության, Ռամիլ Սաֆարովի և ԼՂ հակամարտության մասինՋոն Քերին իր թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ պատասխանել է հայամետ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի ու Բարբարա Բոքսերի հարցերին:
11:43 • 01.02.13Ֆրանսիան այլևս չի խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին. MilliyetMilliyet օրաթերթը գրում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը փետրվարի 2-ին Գերմանիայում կայանալիք հանդիպման ընթացքում թուրք գործընկերոջը տեղեկացնելու է երկրի նոր դիրքորոշման մասին։
11:36 • 01.02.13Ոստիկանությունը ներկայացրեց Հայրիկյանի մահափորձի հետ կապված պաշտոնական տվյալներըՈստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ...
11:31 • 01.02.13Հովիկ Աբրահամյանն այցելեց Պարույր Հայրիկյանին«Համոզված եմ, որ իրավապահ մարմինները փորձելու են ամեն ինչ անել, որ բացահայտեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հանցագործությունն ուղղված էր մեր պետականության դեմ:
11:19 • 01.02.13Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցը մեր բոլորի դեմ էր. Գալուստ Սահակյան (տեսանյութ)«Մենք բոլորս տուժողներ ենք համարվում այս պահին: Եթե այդ գիտակցությամբ շարժվենք, կարծում եմ, բացահայտումն ավելի շուտ կլինի: Սրանք քաղաքական գործընթացներ են և բնութագիրն էլ քաղաքական է»,- ասաց նա:
11:09 • 01.02.13Մյունխենում մեկնարկում է անվտանգության քաղաքականության միջազգային համաժողովըԱրդեն հայտնի է, որ համաժողովի առանցքային թեմաներն են լինելու Սիրիայի և Մալիի հակամարտությունները, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։
11:00 • 01.02.13Թբիլիսիում երթուղայինների վարորդների գործադուլն ավարտվել էԵրկարատև ընդմիջումից հետո Թբիլիսիի փողոցներում կրկին երթուղայիններ են հայտնվել, որոնց վարորդները մի քանի օր շարունակ գործադուլ էին անում։
10:58 • 01.02.13Հայրիկյանին տեղափոխել են վիրահատարան՝ հրազենային գնդակը հեռացնելու«Սա հարված էր ոչ թե Պարույր Հայրիկյանին, այլ պետականությանը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը նշելով, որ եթե հարկ լինի ընտրությունների օրը հետաձգելու, ապա ինքը պատրաստ է սպասելու Հայրիկյանի ապաքինմանը։
10:52 • 01.02.13Չինաստանում հրատեխնիկայով լի բեռնատար է պայթել՝ դառնալով 26 մարդու մահվան պատճառԸստ The Guardian-ի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Կամրջի վրա պայթյունի հետևանքով մի քանի մեքենաներ շրջվել և 31 մ բարձրությունից վայր են ընկել։
10:41 • 01.02.13Նյու Յորքի կենտրոնական կայարանը նշում է իր 100-ամյակըՏոնի կազմակերպիչները որոշել են վերադարձնել ժամանակը 100 տարի առաջ՝ առաջարկելով 1913թ. գները, օրինակ՝ կարկանդակով սուրճը կարժենա 25 ցենտ, կոշիկի մաքրումը՝ 10 ցենտ։
09:52 • 01.02.13Չիկագոյում սխալմամբ բանտից ազատ են արձակել 60 տարով ազատազրկված մարդասպանինՄիացյալ Նահանգների Իլինոյս նահանգում ոստիկանները փնտրում են 60 տարով ազատազրկված մարդասպանին, ում երեք օր առաջ իշխանությունները սխալմամբ ազատ էին արձակել։
09:52 • 01.02.13Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը քաղաքական հարց է. նախընտրական շտաբի անդամ«Կոնկրետ մի բան կարող եմ ասել, որ այստեղ անձնական հարց չկա կամ կենցաղային: Սա ամբողջովին քաղաքական է: Թե ո՞ւմ համար էր օգտակար, ո՞վ է արել, արդեն սա, հուսով ենք, ոստիկանները կպարզեն»,– ասաց նա։
08:55 • 01.02.13Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվելՊայթյունը վնասել է գրասենյակի 3 հարկերը՝ ստիպելով հարյուրավոր աշխատողների փողոց դուրս գալ, իսկ շրջակա տարածքն էլ լցվել է ծխի հաստ շերտով։ Տեղեկություններ կան նաև,որ փլատակների տակ է մնացել մոտ 30 մարդ
