Իրադարձային
-ից
-ը
14:26 • 17.11.12Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է 7-ամյա երեխայի վրաԱվստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է 7-ամյա երեխայի վրա, երբ նա լողալիս է եղել առվակում։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է BBC-ն։
14:11 • 17.11.12Յոհանեսբուրգի համալսարանը կպատժի մոտ 500 ուսանողի՝ բժշկի կեղծ տեղեկանք ներկայացնելու համար«Սեթերդեյ Սթար» թերթը տեղեկացնում է, որ բժշկի որոշ տեղեկանքներ մակագրված են եղել Դոկտոր Դռե և Ուիզ Խալիֆա անուններով, ովքեր հայտնի ամերիկյան ռեփերներ են:
14:02 • 17.11.12200 խախտում, 600 կրակոց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մեկ շաբաթվա ընթացքումՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
13:59 • 17.11.12Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն էԻնչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ՝ Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը:
13:27 • 17.11.12Եգիպտոսի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել ողբերգական պատահարից հետոԿահիրե- Ասուան երթուղին իրականացնող գնացքը բախվել էր դպրոցական ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 50 երեխա։
12:53 • 17.11.12Հրազդանի կիրճում «Միցուբիշիի» վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդին և փախել, ապա բռնվելՎրաերթի ենթարկված Լևոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի է ենթարկվել նաև նրա «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենան։
12:28 • 17.11.12Կառավարության նոր որոշում. հաստատվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է մեքենա վարելԻ տարբերություն մինչ այժմ գործող որոշման, կրճատվել է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը: Մինչ այժմ գործող ցանկը բավականին ծավալուն էր։
12:15 • 17.11.12ՌԴ-ում «ԿամԱզ» գործարանի աշխատակիցն ինքնասպան է եղել՝ աշխատավարձի պատճառովԱրթուր Ա.-ն Life News-ին պատմել է, որ նա գործարանում որպես փականագործ աշխատանքի էր ընդունվել, երբ կինը նրան տանից վռնդել էր՝ պայման դնելով, որ նա տուն կգա միայն այն ժամանակ, երբ նոր աշխատանք գտնի։
11:31 • 17.11.12Եգիպտոսում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսի. զոհվել են երեխաներՏեղեկությունների համաձայն՝ Կահիրե-Ասուան երթուղին իրականացնող գնացքն ավտոբուսին է բախվել Մանֆալուտ բնակավայրի մոտակայքում։
11:11 • 17.11.12Այսօր Ուսանողների միջազգային օրն էԱյս տոնն ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիզմի ու ուրախության հետ, սակայն դրա պատմությունը կապված է ողբերգական դեպքերով։
10:52 • 17.11.12Դատապարտյալը կարել էր բերանն ու աչքերը, քանի որ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից բազմիցս ենթարկվել է նվաստացման. ՄԻՊԴատապարտյալ Արտակ Աբրահամյանը ՄԻ պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ հայտնել է, որ եթե վարչակազմն իր խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:
10:28 • 17.11.12Anonymous-ը գրոհել է իսրայելական 87 կայք՝ ի նշան Գազայում տիրող իրավիճակի դեմ բողոքիԿայքերում տեղադրված հաղորդագրություններում խմբավորումն իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին ու ՀԱՄԱՍ շարժմանը։ Anonymous-ի ակցիան կոչվում է «OpIsrael» (Օպերացիա Իսրայել»)։
09:32 • 17.11.12Դամասկոսի հարավում կատաղի մարտեր են ընթացելԹադամուն թաղամասում, որն ամիսներ շարունակ համարվում էր զինյալ ապստամբների հիմնական հենակետը մայրաքաղաքում, կառավարական զորքի ու զինյալ ապստամբների միջև կատաղի մարտեր են ընթացել:
08:10 • 17.11.12Ղազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատար է սպանվելՀաղորդվում է, որ նրա հետ միասին սպանվել են նաև նրա երկու եղբայրները և ևս մեկ մարդ, ում անձը դեռ պարզված չէ:
00:55 • 17.11.12Ռուսաստանը խոստանում է համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ին «Մագնիտսկու ցուցակի» համարՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Ռուսաստանի հետ պատժամիջոցների և վերջնագրերի լեզվով խոսելը անհեռանկարային է, իսկ նման որոշման համար բոլոր հետևանքների պատասխանատվությունը ամբողջովին կընկնի ԱՄՆ-ի վրա»:
