Իրադարձային
-ից
-ը
17:43 • 16.11.12Կալինինգրադում ճանապարհային ոստիկանը վերածվել է «հրեշտակի» (լուսանկարներ)Կառույցի արտահաստիքային աշխատակցուհի Օլգա Մաշչենկոն դուրս է գալիս ամենածանրաբեռնված երթևեկությամբ հատվածներ և կոչ անում հետևել արագության ռեժիմին: Նրան ուղեկցում է պարեկային ծառայությունը:
17:41 • 16.11.12Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-ԲիզոյինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:
17:17 • 16.11.12Վահեն ասաց՝ «գլխարկով կարելի՞ է», մատուցողը, թե՝ «կայֆավատ ե՞ս լինում». «Հարսնաքարի» գործով տուժող«Նորոն եկավ իմ վրա, խփեց, ուշագնաց եղա: Երբ ուշքի եկա, տեսա Վահեն ընկած ա, ձեն տվեցի ձեն չէր հանում, գնացի ջուր բերեմ, մատուցողներից մեկը ջուր տվեց: Բայց Վահեն ուշքի չէր գալիս»,- պատմեց նա:
17:16 • 16.11.12F*** Israel. Anonymous-ը սպառնացել է Իսրայելի «բարբարոսությունների» համարAnonymous-ը #OpIsrael անվանումով արշավ է սկսել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե Իսրայելը փակելու է Գազայի հեռահաղորդակցության միջոցները, այդ թվում և ինտերնետը:
17:05 • 16.11.12Նյու Յորքում գործատուն ստիպել է իր հղի աշխատակցին սենյակում միայնակ ծննդաբերելՏնօրինությունը, պատճառաբանելով, թե ժամանակ չունի նրանով զբաղվելու, կնոջը տեղափոխել է ննջասենյակներից մեկը և դուռն էլ փակել, որպեսզի նրա ձայնը չխանգարի հյուրերին։
16:48 • 16.11.12Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների հետՀանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից և Ուրուգվայից, ովքեր ներկայացրել են իրենց գործունեության ոլորտներն ու ներդրումային հնարավոր ուղղությունները:
16:28 • 16.11.12Ադրբեջանը պնդում է՝ Հովիկ Աբրահամյանին հրավիրել են Բաքու. վերջինս, սակայն հրավեր չի ստացելՀովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, սակայն, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ԱԺ նախագահը որևէ հրավեր չի ստացել։
16:11 • 16.11.12Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից 75 հազ. դոլար սիրիահայերին ու հոնորար՝ հայտնի թուրք ցեղասպանագետինԱվստրալիայի Հայ դատի հանձնախումբն ավարտել է իր դրամահավաքը, որի արդյունքում 75 000 ԱՄՆ դոլար գումար է հավաքվել: Կազմակերպությունը հոնորոր է հատկացրել հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամին:
16:02 • 16.11.12«Հարսնաքարի» գործով դատական գործին ներգրավվեց ևս մեկ դատախազԴատախազի ներգրավվածության փաստին դատական կողմերից և ոչ մեկը չառարկեց: Հիշեցնենք, որ մինչ օրս գործով ներգրավված դատախազը Արթուր Դավթյանն է:
15:56 • 16.11.12Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նոյեմբերի 21-ինԱրտահերթ նիստը հրավիրվել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությամբ, որին հաջողվեց հավաքել 48 պատգամավորի ստորագրություն՝ պահանջվող նվազագույն 44-ի փոխարեն։
15:54 • 16.11.12Ֆրանսիայում բրիտանացի բուդդիստ վանական է ինքնահրկիզվել2011-ի մարտից ի վեր տիբեթցիների նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտող ավելի քան 30 վանական է ինքնահրկիզվել: Նրանց է միացել նաև բրիտանացի բուդդիստը:
15:48 • 16.11.12Եգիպտոսի վարչապետը ժամանել է Գազա, Իսրայելը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին (լուսանկարներ)Գազայի հատվածում շարունակում են մարդիկ զոհվել իսրայելական հարվածներից, իսկ Իսրայելը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին՝ հրադադարի խախտման համար: Վիճակը չի փոխել նույնիսկ Եգիպտոսի վարչապետի այցը:
15:45 • 16.11.12Խորհուրդ չի տրվում ականջը մաքրել բամբակյա փայտիկներով. մասնագետԸստ մասնագետների՝ լսողության խանգարում կարող են առաջացնել նաև բարձր երաժշտությունն ու ականջակալի երկարատև օգտագործումը:
15:39 • 16.11.12Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերինՀանրապետության տարածքում նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին արլ. շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Երևանում 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:46 • 16.11.12Ի՞նչ կլիներ, եթե 1915թ.-ի իրադարձությունները տեղի չունենային. թուրք հրապարակախոսի նոր հոդվածը«Մենք չէինք փորձի սիրել Ստամբուլը՝ մերժելով դրա անցյալը։ Եթե մենք ազնիվ լինեինք, ավելի շատ գիտելիք կունենայինք մեր ինքնության և մեր անցյալի մասին, ու ամեն ինչ իր տեղը կընկներ»,- գրում է Ջենգիզը։
