Իրադարձային
-ից
-ը
14:34 • 16.11.12Հաագայի դատարանն արդարացրել է սերբերի զանգվածային սպանդի համար ազատազրկված 2 խորվաթ գեներալիՆախորդ տարի Գոտովինան ու Մարկաչը դատապարտվել էին, համապատասխանաբար, 24 և 18 տարվա ազատազրկման։
14:02 • 16.11.12Ուսանողների ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պակասն է. պրոռեկտորԵՊՀ պրոռեկտորն ասաց, որ մայր բուհը, վերջին մեկ տարվա ընթացքում, ձեռնարկությունների հետ տարբեր հանդիպումներ է կազմակերպում` ուսանողներին հետագայում աշխատանքով ապահովելու համար։
13:25 • 16.11.12Սիբիրյան խոցով հիվանդանոցներում 5 հոգի կա«Թեկուզ փոքր կասկածի դեպքում մենք անմիջապես ահազանգում ենք, որ բարդություններ չառաջանան»,- ասաց ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը։
13:19 • 16.11.12Լսողական խանգարում ունեցողների խոցելի խումբը Հայաստանում 50-ից բարձրն է. մասնագետ«Սա այնքան էլ մտահոգիչ չէ: Նույն վիճակագրությունն է նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա և նշեց, որ հիվանդության այս տեսակը կարող է փոխանցվել ժառանգաբար կամ լինել ձեռքբերովի:
13:12 • 16.11.12Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է ՖլորենցիաՊատվիրակությունը Ֆլորենցիայում մասնակցել է ցուցահանդեսի, ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները, նաև ունեցել մի շարք հանդիպումներ:
12:31 • 16.11.12Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստը բռնաբարել է ուղևորուհիներին ու կողոպտել նրանցՔննիչները պարզել են, որ 2012թ. օգոստոսի 8-ին 33-ամյա հանցագործը Մոսկվայի սրճարաններից մեկի մոտ իր մեքենան է նստեցրել 67-ամյա մի կնոջ, որից հետո նրան տարել է Մոսկվայի մարզի Լենինյան շրջան։
11:10 • 16.11.12Դանակահարություն Արագածոտնի մարզումԱղձք գյուղի 35-ամյա մի բնակիչը հիվանդանոցում պատմել է, որ վնասվածքը ստացել է հանդում անասուն արածացնելիս վայր ընկնելու հետևանքով, սակայն պարզվել է, որ նրան դանակահարել է համագյուղացին։
10:37 • 16.11.12Տեխասում գնացքը բախվել է հարթակին, որտեղ վետերաններ են եղել. 4 զոհ, 10 ծանր վիրավորԱՄՆ Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում բեռնատար գնացքը բախվել է շարժական հարթակին, որով տեղաշարժվում էին շքերթի պատրաստվող ամերիկացի վետերանները. զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ։
10:31 • 16.11.12«Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտն ու հովվին՝ սպանելով 18 ոչխար և կոտրելով հովվի ոտքըՆոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում արտասովոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ։
10:27 • 16.11.12Իսրայելը համաձայնել է 3 ժամով դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողություններըՍակայն Իսրայելի կառավարության անդամներից մեկը նշել է, որ կարճատև հրադադարը կխախտվի, եթե Գազայի հատվածից հրեական տարածքների ուղղությամբ հարվածներ լինեն։
10:15 • 16.11.12Երեխայի կյանքը փրկելու համար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում, սակայն փոքրիկը մահացել էԲժիշկներն այդպես էլ չեն կարողացել օգնել 2 տարեկան տղային, ով ինքնաթիռում սրտի հետ կապված խնդիր է ունեցել, չնայած ինքնաթիռի հրամանատարն արտակարգ վայրէջքի իրավունք է պահանջել։
10:04 • 16.11.12Հայաստանում ավելի լավ էր, ասում է Ստամբուլում ուսանող ներգաղթյալ հայ աշակերտը (լուսանկարներ)Էրկը մեկն է Թուրքիա ներգաղթած հայ ընտանիքների այն 108 երեխաներից, ովքեր հաճախում են այս դպրոց, քանի որ Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով իրենց ընտանիքները տեղափոխվել են Ստամբուլ:
09:51 • 16.11.12Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցիցԱշխարհահռչակ բրազիլացին այժմ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում, սակայն մոտ օրերս կսկսի քայլել ձեռնափայտով։
09:44 • 16.11.12Թունիսը պատվիրակություն կուղարկի Գազայի հատված«Թունիսի պաշտոնական պատվիրակությունը շաբաթ կայցելի Գազայի հատված՝ պաղեստինցի ժողովրդին համերաշխության շրջանակներում»,-ասվում է կառավարության մամուլի քարտուղարի անունից տարածված հայտարարության մեջ։
09:03 • 16.11.12Իրանցի ժողովուրդը պատրաստվում է խոշոր հանրահավաքների՝ ընդդեմ Իսրայելի գործողություններիԴրանք կանցկացվեն ուրբաթօրյա աղոթքից հետո։ Մայրաքաղաքում ցուցարարները Թեհրանի համալսարանից կշարժվեն դեպի Պաղեստինի հրապարակ։
