Իրադարձային
-ից
-ը
18:30 • 29.10.12Հայաստանը ադրբեջանցի բռնցքամարտիկներին անվտանգության երաշխիք է տվելՆոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 70 երկիր:
17:48 • 29.10.12ԱՄՆ անչափ կարևորում է Հայաստանի հետ սերտ հարաբերությունները. ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար (լուսանկարներ)«Ես ուզում եմ իմ գովեստի խոսքը հայտնել հայկական խաղաղապահ ուժերին Կոսովոյում, Աֆղանստանում իրականացվող աշխատանքների համար»,- ասել է Ռեյ Մեյբուսը։
17:28 • 29.10.12Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 60%-ը. առաջատար է իշխող կուսակցությունըԵրկրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը, որը ստացել է ձայների 22,46%-ը, երրորդն Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունն է՝ 14,73% քվեով:
17:18 • 29.10.12Ճկույթը կտրած դատապարտյալը՝ 2 մեղադրյալների հետ միասին, շարունակում է հոկտեմբերի 22-ից սկսած հացադուլըԳոռ Ղլեչյանը նշեց, որ մեղադրյալների պահանջները իրենք չեն քննարկում, քանի որ նրանց բողոքը դատարանների վճիռների դեմ է: «Իրենք քրեական գործերից են բողոքում, և մենք կապ չունենք»,- ասաց նա:
16:47 • 29.10.12Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համարԿԳՆ-ն հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
16:05 • 29.10.12«Օղակաձև զբոսայգում»՝ փլուզման և Դավթաշենում վերելակի վթարի հետևանքով տուժածների վիճակը նույնն է. ԱՆՍասնա Ծռեր փողոց նորակառույցի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկ վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության, երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է։
15:58 • 29.10.12Դամասկոսի հայաշատ թաղամասերից մեկում ահաբեկչություն է իրականացվել. վիրավորների թվում հայ կա(լուսանկարներ)Դամասկոսի արևելյան արվարձաններից մեկում՝ Ջարամանա թաղամասում, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
15:37 • 29.10.12ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը«Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար, մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը և իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի կարևորությունը»:
15:34 • 29.10.12Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա ԻվանիշվիլիինՆորլադը նաև հույս է հայտնել, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակվի, և Միացյալ Նահանգներն ապագայում ևս կսատարի Վրաստանի ձգտմանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
15:07 • 29.10.12ՄԱԿ-ի ԱԽ-ը դեռ չի պատրաստվում Սիրիա խաղաղապահներ ուղարկել. Բրահիմի«Սիրիա խաղաղապահ առաքելություն ուղարկելու ոչ մի կոնկրետ պլան չկա, ընդամենը նախատեսվում է՝ արտակարգ իրավիճակի դեպքում»,- ասել է նա։
14:04 • 29.10.12Հալեպի հայկական թաղամասերը համեմատաբար հանդարտ են, բայց դիպուկահարների վտանգը չի վերացել. Ժ.ՌեյիսյանՀայկական թաղամասի բնակիչները վտանգավոր փողոցներում փորձում են լայն վարագույրներ կախել՝ դիպուկահարի տեսադաշտը հնարավորինս փակելու և պաշտպանվելու նպատակով։
13:13 • 29.10.12Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրված վրաց օդաչուն խոստովանել է, որ ցուցմունքներ է տվել ճնշման տակՆա հայտարարել է, որ «պատրաստ է տալ նոր, իրական ցուցմունքներ, որպեսզի կալանքից ազատի նույնպես լրտեսության մեջ մեղադրված մյուս 5 օդաչուներին»։
13:12 • 29.10.12Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)Ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Այստեղ է նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին։
12:58 • 29.10.12Ղարաբաղի հարցին Ռոմնին անտարբեր է, սակայն նրան, գուցե գրավի Ադրբեջանի նավթը. քաղաքագետ«Իհարկե, թե՛ Ռոմնին, թե՛ Օբաման գնահատում են նավթի գործոնն Ադրբեջանում: Սակայն հանրապետականները ավելի են հակված խորացնելու էներգետիկ բիզնեսը»,– ասում է Ռիչարդ Կիրակոսյանը։
12:23 • 29.10.12Արարատում «Միցուբիշին» վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, ով տեղում մահացել է«Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 28-ին` ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզի Սիսավան-Արալեզ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ...
