Իրադարձային
-ից
-ը
16:06 • 30.10.12Բողոքի ցույց. ՀՀ-ում ՌԴ դեսպանից պահանջում են միջամտել Ռուսաստանում հայ երիտասարդների դեմ հարուցված անհիմն գործին (ֆոտո, վիդեո)«Հոդված են դրել՝ կողոպուտ և բռնաբարություն, բայց ոչ մի փաստ չունեն ներկայացնելու, միայն առերեսման ժամանակ ասել են՝ « похожа»: Եթե իմ երեխան անմեղ է ինչո՞ւ են պահում»,- ասաց Սիլվարդ Մանուկյանը:
16:02 • 30.10.12Դատապարտյալ Հայկ Գալստյանը երեկ երեկոյան քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը. ՄԻՊԴատապարտյալը նրանց հայտնել է, որ երեկ երեկոյան նա քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը: Միաժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկից բողոքներ չունի:
16:00 • 30.10.12Ռուսաստանում կործանիչ է ընկել և հրդեհվելՌուսաստանում Су-24 է ընկել, ապա նաև պայթել. օդաչուները ողջ են մնացել, այլ տուժածներ նույնպես չկան, քանի որ նրանց հաջողվել է ընկնող օդանավը հեռացնել բնակավայրերից:
15:30 • 30.10.12Փղերի հարձակում Վիետնամում. ոստիկանը դարձել է կենդանիների զոհըՏեղի փղերի բուծարանի տնօրենի խոսքով՝ սպան և նրա երկու ընկերներն ուղևորվել են ջունգլիներ՝ ծիրան հավաքելու։ Երեկոյան վերադառնալիս նրանց վրա հարձակվել է մոտավորապես 20 վայրի փիղ։
14:44 • 30.10.12Հայտնի է Բեյրութ-Հալեպ ավտոբուսից առևանգված հայերից 5-ի ինքնությունըԺիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը և նշել, որ ավտոբուսը պատկանել է Բեյրութ-Հալեպ ուղևորափոխադրում իրականացնող «Զեյթունի» ընկերությանը։
14:39 • 30.10.12Վերաբացվել է Հանրապետական հիվանդանոցին հարող այգին (լուսանկարներ)«Նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական: Հաջորդ տարիներին մյուս վարչական շրջաններում ևս մենք կունենանք նմանատիպ կենտրոններ»,– ասաց Երևանի քաղաքապետը:
13:55 • 30.10.12Թալինում բեռնատար գնացքը բախվել է «Օպել»–ին. կա 5 տուժածԴեպքի վայր են մեկնել Թալինի հրշեջ փրկարարների ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
12:39 • 30.10.12Բան Կի Մունը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա«Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես պատրաստ եմ անհրաժեշտ դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության առաջխաղացման հարցում։ Նախատեսում եմ այցելել ԿԺԴՀ, երբ հանգամանքները թույլ տան»,- նշել է նա։
12:36 • 30.10.12Երկու վրաերթ Երևանում. երկու վարորդներն էլ դիմել են փախուստիԱնհայտ ավտոմեքենայիի վարորդը հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13.30-ին, Մ. Խորենացու փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
12:25 • 30.10.12Բեյրութից Հալեպ ճանապարհին առևանգվել է 7 հայ տղամարդԱպստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: Նրանք սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, կսպանեն առևանգվածներին։
12:04 • 30.10.12Ադրբեջանի հավաքականը կմասնակցի Երևանում անցկացվելիք բռնցքամարտի առաջնությանըԻնչպես տեղեկացնում է Sport.1news.az-ը, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ բռնցքամարտիկների մասնակցության հարցը գրեթե լուծված է, մնում է միայն մի քանի հարց կարգավորել։
11:57 • 30.10.12Արագածոտնում փլուզվել է շենքի պատշգամբըԸստ ԱԻՆ կայքի՝ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարների ջոկատի օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
11:19 • 30.10.12ԱՄՆ Պետդեպն Ուկրաինայի ընտրությունները «մեկ քայլ հետ» է անվանելԵԱՀԿ դիտորդները նույնպես դժգոհ են ընտրություններից։ «Դրանք անցկացվել են ոչ թափանցիկ մթնոլորտում, անհավասար մրցակցային պայմաններում»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։
10:55 • 30.10.12Փոթորկի պատճառով ԱՄՆ-ում 6 մլն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել. 911-ը չի հասցնում արձագանքել զանգերինՄանհեթենի արևելքում գտնվող էլեկտրակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Էլեկտրակայանում այդ պահին եղել է 19 մարդ, որոնց չի հաջողվել դուրս գալ շենքից՝ հեղեղումի պատճառով։
09:59 • 30.10.12Հելոուինն օկուլտիզմ է քարոզում. Լեհաստանի կաթոլիկ եկեղեցիԼեհաստանում Բոլոր սրբերի տոնը նշվում է նոյեմբերի 1-ին։ Այդ օրը հիշում են բոլոր մահացած հարազատներին և մտերիմներին, այցելում նրանց շիրիմներին, զարդարում դրանք լապտերներով։
