Իրադարձային
-ից
-ը
11:17 • 29.10.12«Բարեպաշտ» հաքերները գրոհել են Եվրոպայի խոշորագույն վիճակախաղի կայքըԿայքի ֆրանսիական տարբերակում նրանք տեղադրել են նախազգուշացում, որ ազարտային խաղերն անընդունելի են, քանի որ հակասում են կրոնական նորմերին։ Տեքստը գրված է ֆրանսերենով և արաբերենով։
11:08 • 29.10.12ՌԴ-ում դեպքի վայր շտապող շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)«Տղամարդը, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մեր աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բուժզննում անցնելուց հետո նա դուրս է գրվել»,- հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
10:44 • 29.10.12Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանել է ՄոսկվաԱյսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
10:10 • 29.10.12Եվրոպայում ձյան տեղումները կաթվածահար են արել երթևեկությունըՆույն վիճակն է Շվեյցարիայում, որտեղ ձյուն մաքրող մեքենաներն աշխատել են ամբողջ գիշեր։ Իսկ Գերմանիայի արևելքում կրկնակի ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
09:50 • 29.10.12Ճապոնիայի ընդդիմությունը թույլ չի տվել վարչապետին ծրագրային ելույթով հանդես գալ խորհրդարանի վերին պալատումԸնդդիմության այս դեմարշը միայն մի մասն է այն լայնածավալ արշավի, որը նրանք սկսել են վարչապետի դեմ ՝ փորձելով նրան ստիպել արտահերթ ընտրություններ հայտարարել։
09:41 • 29.10.12ՄԱԿ-ի շտաբ-բնակարանն այսօր կդադարեցնի գործունեությունը՝ «Սենդի» փոթորկի պատճառովԱյսպիսով, ՄԱԿ-ի աշխատակիցների համար այս հանգստյան օրերը կտևեն 4-5 օր. շաբաթ և կիրակի օրերից բացի, ուրբաթ նրանք չեն աշխատել համամուսուլմանական «Կուրբան Բայրամ»-ի կապակցությամբ, այսօր՝ փոթորկի։
09:10 • 29.10.12Փոթորկի պատճառով քառորդ դարի ընթացքում առաջին անգամ փակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսան1985թ.-ից հետո, երբ Նյու Յորքին հարվածեց «Գլորիա» փոթորիկը, առաջին անգամ չի բացվելու Ֆոնդային և առևտրային բորսան. այստեղ առևտուրն իրականացվելու է միայն էլեկտրոնային տարբերակով։
08:53 • 29.10.12Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 25%-ը. Տիմոշենկոյի կուսակցությունը կրճատում է տարբերությունը (տարբերակ 2)Համաձայն այդ տվյալների ՝ առաջատարը իշխող «Ռեգիոնների կուսակցությունն» է, ով այս պահի դրությամբ ստացել է ձայների 37.09%-ը։ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունն ստացել է ձայների 20.79%-ը։
08:15 • 29.10.12Ֆրանսիայում ձերբակալվել է ԷՏԱ բասկյան անջատողականների ղեկավարըՏիկին Իզասկուն Լեսական, ով փախուստի մեջ է 7 տարի, ձերբակալվել է կազմակերպության ևս մեկ անդամի հետ Ֆրանսիայի արևելքում` Մակոն քաղաքում: Երկու ձերբակալվածներն էլ զինված են եղել:
23:48 • 28.10.12Հունաստանում ձերբակալվել է «Լագարդի ցանկը» հրապարակած լրագրողըԱյդ ցանկում ներառված են մոտ 200 անուններ: Այնտեղ հիշատակվածներից շատերը հունաստանում կասկածվում են հարկերից խուսափելու մեջ:
23:16 • 28.10.12Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը իշխող կուսակցությունն էՈւկրաինայի վարչապետ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Նիկոլայ Ազարովը արդեն հայտարարել է իր կուսակցության Ռադայի ընտրություններում հաղթանակի մասին:
22:36 • 28.10.12ԱՄՆ ռազմական ավիացիայի զգալի ուժեր են կենտրոնացվում Մերձավոր ԱրևելքումԱյդ այցի շրջանակներում Քարթերը հայտարարել էր. «Իրանը հարցը շատ լուրջ է: Բոլոր խնդիրները, որոնք դուք տեսնում եք ներկայում, «Արաբական գարնանով» չեն սկսվել: Դրանք պարզապես երևացին «Արաբական գարունով»:
22:34 • 28.10.12Նոր Lotus Esprit-ը, այնուամենայնիվ, կթողարկվիԲացի այդ, ընկերության գործադիր տնօրեն Ասլամ Ֆարիկուլան հայտարարել է, որ Lotus-ի ներկայիս տերերը չեն ցանկանում կրճատել Մեծ Բրիտանիայում արտադրությունը, և բոլոր 1189 աշխատատեղերը կպահպանվեն:
21:51 • 28.10.12«ՏաԹևեր» ճոպանուղին անջատվել էր կայծակից. բոլոր 41 ուղևորներն արդեն տարհանված են«ԱԻՆ աշխատակիցների և «ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն»,– ասվում է հաղորդագրությունում:
21:40 • 28.10.12Ցուցարարները Չինաստանում ստիպել են դադարեցնել քիմիական գործարանի աշխատանքըԲողոքի ակցիաներին Նինբո քաղաքի ավելի քան 1000 բնակիչ է մասնակցում, և նրանց թիվը ամեն օր աճում է: Սկզբում խաղաղ բնույթ կրող ակցիան վերաճեց ոստիկանության հետ լրջագույն բախումների:
