Իրադարձային
-ից
-ը
13:02 • 26.10.12Ռուս ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի դեմ մեղադրանք է առաջադրվելՌուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ Ուդալցովի խափանման միջոցը չի փոխվի. նա ազատության մեջ կմնա՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։
12:55 • 26.10.12Չինաստանն արգելափակել է New York Times-ի կայքը՝ վարչապետի հարստության մասին հոդվածի հրապարակումից հետոԸստ պարբերականի տվյալների՝ 1990-ական թթ. վերջին, երբ Ցզյաբաոն ընդգրկվեց երկրի իշխող էլիտայի կազմում, նրա հարազատները, ներառյալ՝ որդին, դուստրը և երկու եղբայրները, հարստացել են 2.7 մլրդ դոլարով։
12:34 • 26.10.12Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել են հարյուրավոր կանանց ուտել պատրաստվող իրենց գործընկերոջըԻշխանությունների համաձայն՝ Վալեն աշխատում է Մանհեթենի ոստիկանական բաժանմունքներից մեկում և օգտվել է ոստիկանության տվյալների բազայից՝ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ ստանալու համար։
12:22 • 26.10.12Խոշոր ահաբեկչություն Աֆղանստանում. 37 զոհ, բազմաթիվ վիրավորներՄուսուլմանական զոհաբերության տոնին մահապարտ ահաբեկիչն իրեն պաթեցրել է մզկիթի մոտ։ Զոհերի թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ կան։
12:10 • 26.10.12Huffington Post. Ղարաբաղյան հակամարտության համար 7 դաս՝ Կարիբյան ճգնաժամիցԿուբայի հրթիռային ճգնաժամի դասերը կարող են օգնել ԼՂ հակամարտող կողմերին խուսափել «պատահական» կործանիչ պատերազմից, եթե, իհարկե, նրանք ցանկանում են խուսափել դրանից։
11:40 • 26.10.12Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Ազգային տոնի առիթովՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսին՝ Չեխիայի Ազգային տոնի կապակցությամբ:
11:31 • 26.10.12ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը ազատվել է պաշտոնիցԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել գեներալ–մայոր Լյովա Մնացականյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ - շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։
10:53 • 26.10.12Վլ. Չիրկինը Ս. Օհանյանի հետ քննարկել է Գյումրիի ռազմաբազի գործունեությանը վերաբերող հարցերԸստ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:
10:52 • 26.10.12Նախանշվեցին Հայաստանի ու Կոստա Ռիկայի փոխգործակցության զարգացման ուղիներըՆախարարն ընդգծեց, որ իր այցելության նպատակը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է, և Հայաստանը կարևորում է Կոստա Ռիկայի հետ համագործակցության զարգացումը։
10:35 • 26.10.12Խոնավ տնակներում բնակվելու պատճառով գյումրեցիները հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է:
09:29 • 26.10.12Այսօր Զոքանչի միջազգային օրն էԱյս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։ Ընտանիքի անդամները, հատկապես՝ փեսան, այս օրը պետք է առավել ուշադիր ու հոգատար լինեն։
08:42 • 26.10.12Կուբայում «Սենդի» փոթորիկը դարձել է նվազագույնը 11 մարդու մահվան պատճառՓոթորիկն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամու ուժգնությունը հասնում է ժամում ավելի քան 190 կմ-ի։Այն վնասել է հարյուրավոր տներ, որոնց մի մասն ամբողջությամբ փլվել է։
08:28 • 26.10.12Օբաման վստահ է ընտրություններում իր հաղթանակի հարցումՆախագահի դեմոկրատ թեկնածուն ժամկետից շուտ արդեն քվեարկել է Չիկագոյի ընտրատեղամասում՝ բնականաբար ձայնը տալով իրեն։ Իսկ նրա կինը՝ Միշել Օբաման, քվեարկել էր հոկտեմբերի 15-ին։
08:12 • 26.10.12Իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել Լոնդոնից«Իրանի իշխանությունները չեն կարողանա մշտապես ամեն բան փակել: Մարդիկ կկարողանան տեսնել մեր հաղորդումները», - համոզմունք է հայտնել «Ռախա-ՏՎ»-ի տնօրենը:
07:35 • 26.10.12Աֆղանստանում ոստիկանական համազգեստով մարդը ԱՄՆ երկու զինծառայող է գնդակահարելԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, տվյալ պահին հայտնի չէ, թե արդյոք 2 ամերիկացի զինծառայողի է գնդակահարածը ոստիկանության աշխատակից է եղել:
