Իրադարձային
-ից
-ը
11:59 • 03.10.12Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի անդրանիկ ցուցադրություն՝ Բոսթոնում (տեսանյութ)Ֆիլմը ներկայացնում է ոչ միայն ռեժիսորի տատի՝ Հելեն Շուշանի անցած գաղթի ճամփան, այլև հայերի ու թուրքերի հարաբերությունները:
11:48 • 03.10.12Հաշմանդամության կարգերի տրամադրման ոլորտում խայտառակ վիճակ է. Տիգրան Սարգսյան«Երեկ ինձ զեկուցվել է հաշմանդամության ոլորտում տիրող վիճակի մասին: Ուսումնասիրություն է կատարվել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության աստիճան»,- ասաց վարչապետը։
11:45 • 03.10.12ՀՀ գլխավոր դատախազությունն ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն. ՄԻՊ«Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
11:36 • 03.10.12Հալեպում առավոտյան պայթյուններ են որոտացել. կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)Երկու ականապատ ավտոմեքենաներ են պայթեցվել Հալեպի Սաադալլա ալ Ջաբրի հրապարակում։ Այն համարվում է քաղաքի վարչական կենտրոնը, որտեղ տեղակայված է նաև քաղաքապետարանի շենքը։
11:06 • 03.10.12Գյումրիի վագոն-տնակներում բնակվող ընտանիքներում հիմնականում բացակայում են տղամարդիկ (տեսանյութ)«Առանց վարանելու կարելի նշել, որ Գյումրիի բոլոր տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին»,- տեղեկացնում են «Շիրակ կենտրոն»-ից:
10:32 • 03.10.12Միշել Օբաման և Էնն Ռոմնին պատմել են, թե ինչպես են օգնում իրենց ամուսիններին բանավեճից առաջ«Ես նման եմ այն ծնողներին, ովքեր նայում են մարմնամարզության ձողի առջև կանգնած իրենց երեխային»,- ասել է Միշել Օբաման։ Նա խոստովանել է, որ բանավեճերից առաջ սովորաբար խուսափում է խորհուրդներ տալ։
10:11 • 03.10.12Զարուհի Փոստանջյանի նախագիծը ըստ կառավարության՝ հակասահմանադրական էԿառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում է «Լեռնային Ղա¬րա¬բաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի նախագիծը:
09:59 • 03.10.12Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննադատել է ՌուսաստանինԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մոտ 70 զեկույցներ են հնչել, որոնցում Ռուսաստանը քննադատվել է Մագնիտսկու և Pussy Riot-ի և այլ գործերով:
09:52 • 03.10.12Շիրակի մարզում վագոն տնակում այրվել է 19 աղավնիՇիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում Ա.Չախոյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակում (27քմ) բացի աղավնիները, այրվել է նաև 6 խմ վառելափայտ և 1տ քարածուխ:
09:23 • 03.10.12ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Վրաստանի նոր խորհրդարանի, կառավարության ու նախագահի հետ. Քլինթոն«Մենք աջացում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդական առաքելության գնահատականին, համաձայն որի՝ վրաց ժողովուրդն ընտրություններին ազատորեն է արտահայտել իր կամքը»
08:57 • 03.10.12Դենվերում կկայանա Օբամա-Ռոմնի առաջին բանավեճըՄինչ ընտրությունները՝ նոյեմբերի 6-ը, նախատեսված է թեկնածուների 3 բանավեճ։ Մեկ ու կես ժամ տևող առաջին բանավեճը նվիրված կլինի ներքաղաքական խնդիրներին։ Այն կվարի PBS-ի լրագրող Ջիմ Լերերը։
08:50 • 03.10.12Հայաստանը մտահոգ է Սիրիայում հումանիտար վիճակի վատթարացմամբ. Global TimesՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթի հիման վրա՝ Global Times-ը անդրադարձել է Սիրիայի առնչությամբ ՀՀ ունեցած մտահոգություններին:
08:39 • 03.10.12Արարատի մարզում ամբողջությամբ այրվել է «Օպել վեկտրա» մակնիշի մեքենաԱյսօր գիշեր, ժամը 02.53-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
08:36 • 03.10.12Վրաստանի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 97%-ը. Իվանիշվիլին մեծացնում է առավելությունըՁայների 54.8%-ով (1 154 533 քվե) հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան։ Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում»-ն է՝ 40.4% (845 169) քվեով։
01:28 • 03.10.12Ֆրանսիայում դադարեցվել է Ստրոսս-Կանի դեմ հարուցված գործըՔննիչները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Սրտոսս-Կանի դեմ մեղադրանք ներկայացրած կինը հայտարարել է, որ ինքն է համաձայնություն տվել սեռական հարաբերությունների և այժմ որևէ պահանջ չունի:
