Իրադարձային
-ից
-ը
00:52 • 03.10.12Նիգերիայում ահաբեկիչները մի քանի ժամ գնդակահարել են ուսանողներին. 27 զոհ, 15 վիրավորՃշտված տվյալներով, ողբերգական դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին: Գրոհողները, որոնց թիվը դեռ ճշտվում է, ներխուժել են ուսանողների սենյակներ և գնդակահարել անպաշտպան մարդկանց:
00:28 • 03.10.12ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիա ռազմական ներխուժման. Պետդեպարտամենտ«Մենք իրականացնում ենք ոչ ռազմական աջակցություն և օգնում այն սիրիացիներին, որոնք փորձում են վերականգնել երկրի այն հատվածների կառավարումը, որոնք ազատագրվել են վարչակարգի ազդեցությունից», - ասել է նա:
23:58 • 02.10.12Volkswagen-ը նախատեսում է 3 տարի անց նոր Phaeton թողարկելՆաև հաղորդվում է, որ քանի որ VW-ը նոր Phaeton-ով նախատեսում է գնորդների համար պայքար մղել Jaguar XJ սեդանի հետ, ապա նոր դրոշակակիրը առավել էմոցիոնալ և «վայրագ» պետք է լինի:
23:40 • 02.10.12Ադրբեջանը իր ռազմաբազաները Իսրայելին չի տրամադրի. Ադրբեջանցի դեսպան«Նման բան նույնիսկ որևէ մեկի մտքով չպետք է անցներ, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի բնակչության զգալի մասը` ադրբեջանցիներ են», - ասել էԻսլամաբադում Ադրբեջանի դեսպան Դագշին Շիքրովը
22:25 • 02.10.12Մեդվեդևը և Իվանիշվիլին հեռակա կարգով հաճոյախոսություններ են փոխանակում«Ես լավ հասկանում եմ առկա հակասությունները, լավ գիտակցում եմ, որ հեշտ չէ և շատ բարդ է, բայց գիտեմ, որ դա նաև անհնար չէ»,- ասել է Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
21:33 • 02.10.12Իրանում լրտեսական «քարեր» են պայթում. ԶԼՄ-ներՔարը իրականում էլեկտրոնային սարք էր, որը, ըստ երևույթի, միջուկային օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ էր հավաքում և տվյալները արբանյակային կապով փոխանցում այն տեղադրած լրտեսական ծառայություններին:
21:17 • 02.10.12Սիրիական ազատ բանակի հրամանատարը հերքում է լուրերը, թե Հալեպում շրջափակման մեջ է հայտնվելՀաղորդվում էր նաև, որ թուրքական բանակի հրամանատարությունը պլան է մշակում ՍԱՊ-ի հրամանատար Ռիյադ Ասադի տարհանման նպատակով:
21:00 • 02.10.12Բիձինա Իվանիշվիլին Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է անում հեռանալԲիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը ընդունելուց հետո նախագահը պետք է նաև հաջորդ քայլը անի` հրաժարական տա:
20:42 • 02.10.12Հարուցվել է քրեական գործ` «Գյումրի կահույք» ԲԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու փաստի առթիվ«Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկանքը և արգելանքի տակ գտնվող 0,66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները օտարել այլ անձանց։
20:41 • 02.10.12Սարատովում այրվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը, տարհանվել է 350 մարդՀրդեհը ստացել է 4-րդ աստիճանի բորդության որակավորում: Դեպքի վայր են մեկնել հրդեհաշիջման 20 մարտական հաշվարկներ: Հրդեհի մակերեսը 200 քառակուսի մետր է կազմում: Շենքից տարհանվել է 350 մարդ:
20:24 • 02.10.12Ռուսաստանի իշխող կուսակցությունը պատրաստ է Վրաստանի հետ երկխոսության. Մեդվեդև«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միշտ պահպանել է կապեր Վրաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ»,-ասել է Մեդվեդևը, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը:
20:05 • 02.10.12Վրաստանի նոր խորհրդարանի 1-ին նստաշրջանը պետք է գումարվի մինչև հոկտեմբերի 20-ըԵրկրի սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանը աշխատանքի կանցնի, եթե հաստատվեն պատգամավորներից նվազագույնը երկու երրորդի լիազորությունները:
19:06 • 02.10.12Ռուսաստանում ինքնասպան է եղել 9-ամյա աղջնակին առևանգած գործարարըԴոնի Ռոստովը ցնցած աղջնակի առևանգման պատմությունը նոր զարգացում է ունեցել. մահացած է հայտնաբերվել նրան առւանգող ձեռնարկատերը:
18:11 • 02.10.12Անհայտ անձինք կրակ են բացել Պերմի մզկիթի հավատացյալների ուղղությամբԻնչպես փոխանցում է Ridus.ru-ն, չարագործները կրակ են բացել հիշատակի ընթրիքից հետո մզկիթի բակ դուրս եկած հավատացյալների ուղղությամբ։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է։
17:53 • 02.10.12Սա ժողովրդավարության իսկական դրսևորում է. ՀԱԿ պատգամավորը շնորհավորեց վրաց ժողովրդին«Մենք շնորհավորում ենք վրաց ժողովրդին՝ կամք ցուցաբերելու համար: Սա նաև Սաակաշվիլիի հաղթանակն է, և այս քայլը խոսում է միայն նրա արժանապատվության մասին»,- ասաց Արամ Մանուկյանը:
