Իրադարձային
-ից
-ը
10:35 • 01.10.12Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ծառին, 22-ամյա վարորդը տեղում մահացել էՊատահարի հետևանքով մեքենայում գտնվող 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
10:28 • 01.10.12Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրըՀանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մի շարք ոլորտներում համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները։
10:26 • 01.10.12ԱԺ քառօրյան մեկնարկում է այսօր.Վարդան Օսկանյանի «հետևից» ԱԺ կգա Աղվան Հովսեփյանը (միջնորդագրի տեքստը)Նիստին զուգընթաց ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին կկազմակերպեն բողոքի ակցիա:
10:12 • 01.10.12Խոսրովի արգելոցի որսագողության մեջ մեղադրվողի հարազատները պնդում են, որ նա անմեղ է (տեսանյութ)«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ է տեղադրել YouTube սոցիալական կայքում, որում Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանի մայրը հերքում է սեպտեմբերի 30-ին Ոստիկանության ...
09:55 • 01.10.12Կիրակի Հալեպում 235 ապստամբ է սպանվելՀանգստյան օրերին Հալեպում ոչ միայն մեծագույն պատմամշակութային ժառանգության կորուստ է գրանցվել, այլև 200-ից ավելի ապստամբ է սպանվել:
09:44 • 01.10.12Չավեսը խոստովանել է, որ համակրում է նախագահ ՕբամայինՉնայած Չավեսի ջերմ խոսքերին,երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ, իսկ 2010թ.-ից ամերիկացի և վենեսուելացի դիվանագետները համապատասխանաբար Կարակասում և Վաշինգտոնում չեն աշխատում։
09:25 • 01.10.12Ջիվան Գասպարյանը և Հոսեյն Ալիզադեն ելույթ են ունեցել Եվրոպայի խոշորագույն արվեստի կենտրոնում. Financial Times-ի անդրադարձըՀայ և իրանցի անվանի երաժիշտները կիսել են Եվրոպայի պոշորագույն արվեստի կենտրոնի՝ Barbican-ի բեմը՝ իրենց հայրենակիցների ջերմ ծափողջյունների ուղեկցությամբ:
09:09 • 01.10.12Լոռիում 50-ամյա տղամարդը ժայռից ընկել է և մահացելԵրեկ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 21.41-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղում ժայռից մարդ է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
09:03 • 01.10.12Արբաթ գյուղում ամբողջությամբ հրդեհվել է «Գազ-22»-ըԱյսօր գիշեր, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի թիվ 20 տանը:
23:32 • 30.09.12Ղպտիները բողոքում են՝ Եգիպտոսում իրենց քանակի մասին տվյալները նվազեցված ենԵգիպտոսի կենտրոնական վիճակագրական գործակալության այս շաբաթ հրապարակած տեղեկությունների համաձայն, երկրում բնակվում են 5,13 միլիոն քրիստոնյաներ, ինչը կազմում է երկրի 83 մլն բնակիչների 4%-ը:
23:11 • 30.09.12Սիրիայում գրոհայինները Էլ Հեյդարիա գյուղում 17 մարդ են սպանել, գյուղը թալանել և բնակիչներին պատանդ տարել«Զինված ահաբեկիչները հարձակվել են բնակավայրի վրա, գնդակոծել են ականանետերից և գնդացիրներից, ավելի քան 17 բնակիչ սպանվել է, մնացածները պատանդ են տարվել: Պատանդների թիվն անհայտ է»,- նշում է աղբյուրը:
22:56 • 30.09.12Ճապոնիայում «Ջելավատ» թայֆունի հետևանքով 1 մարդ զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել էԹայֆունն արդեն հասել է ճապոնական Հոնսյու կղզուն և ավելի քան 50 կմ/ժ արագությամբ մոտենում է մայրաքաղաքին։ Այս կապակցությամբ ավելի քան 140 000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել։
22:31 • 30.09.12Կիևում 12.000 մարդ է մասնակցել առավոտյան մարմնամարզությանըԵթե արդյունքը բավարար լինի և ռեկորդը պաշտոնապես գրանցվի, ապա զանգվածային մարզանքի յուրաքանչյուր մասնակից կազմակերպիչների կողմից աշխարհի ռեկորդակրի անվանական վկայական կստանա:
22:07 • 30.09.12Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի եպիկենտրոնը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, Էկվադորի հետ սահմանի մոտակայքում, Լա-Վեգա քաղաքից 20 կմ դեպի արևելք, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:
22:00 • 30.09.12Վրաց ընդդիմադիրները կոչ են արել սեփական գրիչներով գնալ ընտրատեղամասերԸնդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչների խոսքով՝ Թբիլիսիի Նաձալադևի շրջանի ընտրատեղամասերում հայտնաբերվել են գրիչներ, որոնց թանաքն անհետանում է գրելուց 15-20 րոպե անց։
