Իրադարձային
-ից
-ը
21:49 • 30.09.12Լիբիայում բնակչությունը զանգվածային կերպով զենքը հանձնում է բանակինԻնքնակամ զենք-զինամթերքը հանձնածները հնարավորություն կունենան խաղարկությունների և մրցույթների մասնակցել և նվերներ շահել, այդ թվում և նոութբոքեր:
21:31 • 30.09.12Շվարցենեգերը պատմել է Ստալոնեի նախկին կնոջ հետ իր սիրային կապի մասին (տեսանյութ)Շվարցենեգերն իր «Ամեն բան հիշել» գրքում պատմել է իր կյանքի բոլոր մութ դրվագների, նույնիսկ իր կենսագրության ոչ գովելի փաստերի, ներառյալ՝ արտամուսնական կապից ծնված որդու մասին:
21:30 • 30.09.12Իրանում Reuters–ի ղեկավարը մեղավոր է ճանաչվել սուտ հրապարակումների համարՀաֆեզին մեղավոր է ճանաչվել մի շարք քարոզչական բնույթ կրող խախտումների մեջ, մասնավորապես, նա Իրանի կառավարության նկատմամբ կեղծ մեղադրանքներ է ներկայացրել վարձու մարդասպաններ նախապատրաստելու վերաբերյալ:
21:20 • 30.09.12Կատարը դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Գազայի հատվածումԴիվանագիտական գրասենյակի բացումը վկայում է այն մասին, որ երկիրը ճանաչում է «Համաս» իսլամիստական շարժման գործունեության օրինականությունը, որը 2007թ.-ից ստանձնել է Գազայի հատվածի հսկողությունը։
20:55 • 30.09.12Ճապոնական գործարանում տեղի ունեցած հրդեհը կարող է աշխարհում տակդիրների դեֆիցիտի հանգեցնելNippon Shokubai ընկերությունը, որին պատկանում է քիմիական գործարանը, աշխարհում գերներծծող պոլիմերների արտադրության 20%-ն է զբաղեցնում, այդ պոլիմերներն օգտագործվում են տակդիրների արտադրության մեջ:
20:48 • 30.09.12Facebook-ի օգտատերերն այսուհետ կկարողնան միմյանց իրական նվերներ նվիրելՍտացողը նույնպես կարող է փոփոխել իր նվերի պարամետրերը (չափը, համը, գույնը կամ ոճը) մինչև դրա ստացումը, կամ փոխարինել համարժեք գնի մեկ այլ նվերով:
20:27 • 30.09.12Ոստիկանությունը գտել է Խոսրովի արգելոցում արջ և այծ սպանած որսագողին (տեսանյութ)Որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է: Սարգսյանը սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից ...
20:21 • 30.09.12Վրաստանի ընդդիմության առաջնորդը չի քվեարկի ընտրություններինՎաղը, սակայն, ընդդիմադիրը կնոջ հետ կայցելի Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկը, բայց քվեարկությանը կմասնակցի միայն կինը։
20:14 • 30.09.12Հոկտեմբերի 1-ից Բրիտանիայում հնարավոր կլինի ամուսնանալ օրվա ցանկացած ժամիՎերջին 176 տարիների ընթացքում երկրում հնարավոր չէր ամուսնական միություն հաստատել ժամը 18:00 – 8:00: Գիշերը ամուսնանալու արգելքը սահմանվել էր 1836թ. գաղտնի ամուսնությունների դեմ պայքարի նպատակով:
19:28 • 30.09.12Սիրիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 4 մարդ է զոհվելԸնդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ զոհվել է 8 մարդ, և որ նվազագույնը 15 մարդ «ծանր վիրավոր է»: Նրանց խոսքով, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ:
19:08 • 30.09.12Թուրք-սիրիական սահմանին 800 հա անտառապատ տարածք է այրվելԿրակը մոտեցել է բնակավայրերին, որոշ ճանապարհներ փակվել են երթևեկության համար, անվտանգության նկատառումներով որոշ շենքերի բնակիչներ, այդ թվում՝ մեկ ոստիկանական բաժանմունքում գտնվողները, տարհանվել են։
19:00 • 30.09.12Իսրայելի արտգործնախարարն Իրանում եգիպտական սցենարով հեղափոխություն է կանխատեսում«Ընդդիմության բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան Իրանում 2009թ., կրկնվելու են, սակայն շատ ավելի մեծ թափով», - ասել է Լիբերմանը:
17:59 • 30.09.12Ավստրիայում ինքնաթիռ է կործանվելԱվստրիական Ինսբրուկ քաղաքից Իսպանիա ուղևորվող օդանավն ընկել է թռիչքից 20 րոպե անց, 1 600 մ բարձրությունից։ Բոլոր զոհերն Ավստրիայի քաղաքացիներ են։
17:38 • 30.09.12Տիմոշենկոյի ցույցը տվեց իր արդյունքը. նրան թույլատրել են հանդիպել կուսակիցների հետԻնչպես ուրբաթ հաղորդել էր Tert.am-ը, նախկին վարչապետը պառկել էր խարկովյան հիվանդասենյակի բետոնե հատակին և հրաժարվել որևէ բան անել, քանի դեռ նրան թույլ չեն տա հանդիպել ընդդիմության առաջնորդների հետ։
17:17 • 30.09.12Վրաց սահմանապահները ռուսական նավ են կալանելՎերջին 5 տարիներին Վրաստանի ջրային տարածքներում ծովի աղտոտման, նավարկության կանոնների և այլ խախտումների համար կալանվել է ավելի քան 100 օտարերկրյա նավ, այդ թվում՝ ռուսական։
