Իրադարձային
-ից
-ը
12:38 • 01.10.12Սիրիական Սալքին քաղաքում ռմբակոծման հետևանքով 12 մարդ է զոհվելԸստ Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների՝ ակնկալվում է, որ ռմբակոծման հետևանքով զոհերի թիվը զգալի կավելանա՝ հասնելով 30-ի, քանի որ բազմաթիվ վիրավորների վիճակը ծանր է։
12:30 • 01.10.12Ֆինլանդիայում տղամարդն աճուրդի է հանել սեփական կնոջըՏղամարդն իր կնոջ համար բավական համեստ մեկնարկային գին է նշանակել՝ ընդամենը 5 եվրո և պարզաբանել, որ որոշել է վաճառել կնոջը, քանի որ նա «անտանելի է և անպիտան»։
12:30 • 01.10.12Ոչ մարտական պայմաններում 18-ամյա զինվոր է զոհվելԱյսօր՝ հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 18-ամյա Մնացական Թորգոմի Մնացականյանը:
12:17 • 01.10.12Ատոմ Էգոյանը և Սերժ Թանկյանը հանդես են եկել ի պաշտպանություն Վարդան ՕսկանյանիԱշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն իրենց մտահոգությունն են հայտնել Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործի առնչությամբ և այն քաղաքական հետապնդում համարել։
12:14 • 01.10.12Քաղցկեղից բուժված ավստրալացի օպերային երգչուհին ցանկանում է բարեգործական համերգ տալ ՀայաստանումԻր երկրում մեծ ճանաչում ունեցող օպերային երգչուհին ինքն էլ տառապել է քաղցկեղով և անցնելով մեծ դժվարությունների միջով` կարողացել հաղթահարել հիվանդությունը:
12:08 • 01.10.12Հայիթիում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականըՈրոշ ցուցարարներ իրենց ձեռքերում պահել են կարմիր քարտեր, որոնք որոշ սպորտաձևերում դատավորները ցույց են տալիս դաշտից հեռացվող մարզիկներին։
11:46 • 01.10.12Մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը 14 մարդու է սպանել ԱֆղանստանումԱֆղանստանի արևելքում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով համալրված իր մոտոցիկլը քշել է ուղիղ ՆԱՏՕ-ի և աֆղանստանցի զինվորականների միացյալ պարեկային ծառայության վրա:
11:42 • 01.10.12Բողոքի ցույց ԱԺ–ի մոտ. Պահանջում են արդարություն Օսկանյանի գործով (թարմացվում է)Ակտիվիստների ձեռքին կան պաստառներ, «Մի՛ թող որ ձայնդ կտրեն, ժողովո՛ւրդ», «Իմ պատգամավորը չի ոտնահարի ազատ խոսքի իրավունքը»։ Ակտիվիստները վանկարկում են «Ար–դա–րու–թյուն»։
11:36 • 01.10.12Վենեսուելայի ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել«Բոլիվարի պողոտան չափազանց փոքր է մեզ համար», -հայտարարել է նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով Վենեսուելայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։
11:32 • 01.10.12ԵՀՄՖ նախագահը քրգործ է հարուցել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհու և դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ«Մենք Եվրամիության միակ երկիրն ենք, որը նախատեսել է քրեական պատասխանատվություն նաև հայերի ցեղասպանության համար»,- ասել է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը:
11:12 • 01.10.12«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը կներկայացնի Compass band խումբը (տեսանյութ)17 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 5 տղաներից բաղկացած Compass band խումբը։ Տղաները մրցույթին կներկայանան Sweetie baby երգով։
11:07 • 01.10.12Նյու Յորքում նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանըՀանդիսավոր երեկոյին, որը վարել է ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիրակոսը, ներկա են եղել և ողջույնի խոսքերով հանդես են եկել «Հայաստան» հիմնադրամի Միացյալ Նահանգների մասնաճյուղի ղեկավար ...
11:07 • 01.10.12Այսօր Տարեցների միջազգային օրն էՄԱԿ-ը հաշվարկել է, որ գալիք տասնամյակի ընթացքում 60-ն անց մարդկանց թիվը կավելանա 200 մլն-ով՝ գերազանցելով 1 մլրդ-ը։
10:38 • 01.10.12Սպիտակում 83-ամյա կնոջ հանձնարարությամբ ապօրինաբար ծառ է հատվելՍեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:
10:37 • 01.10.12ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող բախումների կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը:
