Իրադարձային
-ից
-ը
21:32 • 20.09.12Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդինՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
21:20 • 20.09.12«Բալ» հրթիռները «Կովկաս 2012»-ում ոչնչացնում են պայմանական թշնամուն (տեսանյութ)«Բալ» հրթիռային համալիրը Կասպիական նավատորմի սպառազինության տակ է դրվել 2011թ.: Այն ունակ է ցանկացած եղանակային պայմաններում, օրվա ցանկացած ժամին մինչև 120 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել:
21:17 • 20.09.12ԱՄՆ-ում iPhone 4-ը այսօրվանից ընդամենը 99 ցենտով է վաճառվում, իսկ վաղը կսկսվի iPhone 5-ի վաճառքըԱրդեն համարյա անվճար iPhone 4-ի ձեռքբերման գործարքը, բացի 99 ցենտից, նախատեսում է նաև օպերատորի ծառայություններից օգտվելու երկամյա պայմանագրի առկայություն:
20:43 • 20.09.12«Սիրիայի ընկերները» քննարկում են պատժամիջոցների խստացումըԽումբը, որը կոչվում է «Սիրիայի ընկերներ», կքննարկի, թե ինչպես սիրիական իշխանությունների դեմ ուղղված պատժամիջոցներն առավել ազդեցիկ դարձնել և հայտնաբերել Բաշար Ասադի թաքցված ֆինանսական միջոցները:
20:30 • 20.09.12Ճապոնիան Չինաստանից փոխհատուցում կպահանջի հակաճապոնական ակցիաների համար«Հաշվի առնելով այն վնասը, որը հասցվել է մեր դեսպանատներին և հյուպատոսություններին, մենք նախատեսում ենք Չինաստանից փոխհատուցում պահանջել», - ասել է կառավարության ներկայացուցիչը:
20:24 • 20.09.12ԱՄՆ Բելառուսին մեղադրում է Սիրիա ռազմական մատակարարումներ իրականացնելու մեջԱՄՆ տվյալներով, «Բելվնեշպրոմսերվիս»-ը Սիրիա է մատակարարել ավիացիոն ռումբերի պայթուցիչներ սիրիական Army Supply Bureau ըկներության միջոցով, որը նույնպես պատժամիջոցների տակ է: Դրանք կիրառվել են Հալեպում:
19:00 • 20.09.12Փոփոխություններ կարվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքումՕրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակության կյանքին:
18:48 • 20.09.12Իրանի իշխանություններն ուժեղացրել են Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգությունըՀարյուրավոր ուսանողներ հավաքվել են դեսպանատան մոտ, գետնին նետել ֆրանսիական և ամերիկյան դրոշները և կոչ արել2 երկրների կառավարություններին պատժել մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորողներին։
18:41 • 20.09.12Քարդիֆի բանտում կալանավորները ռեստորան են բացելՀասարակական սննդի հաստատության աշխատակիցները հենց կալանավորներն են: Ուտեստների պատրաստմամբ և հաճախորդների սպասարկմամբ զբաղվում են մանր հանցագործությունների համար ազատազրկվածները:
18:33 • 20.09.12Փարիզում արգելվել է Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ բողոքի ցույց անցկացնել«Ցույցն անցկացնելու դեպքում կազմակերպիչը կտուգանվի 700 եվրոյի չափով և կդատապարտվի 6 ամիս ազատազրկման»,- ասել է «Ֆրանս պրես»-ի զրուցակիցը:
18:09 • 20.09.12Տեղի ունեցավ ԱԷՄԳ 56-րդ նստաշրջանը. խոսվեց ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման մասինԿոնֆերանսի շրջանակներում քննարկվել են ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:59 • 20.09.12«Արմավիայի» չվերթները կվերականգնվեն, սակայն օդանավակայանը սպասարկողը սպառնում է կրկին դադարեցնել դրանք, եթե...«Արմավիայից» պարզաբանեցին, որ պատճառը տոնական օրերի պատճառով փոխանցված գումարի՝ ժամանակին հաշվեհամարին չնստելն է, իսկ նման պատճառով չվերթները դադարեցնելու գործելաոճը համարեցին անընդունելի:
17:50 • 20.09.12Հայաստանը հրաժարվե՞լ է մասնակցել ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ ՄԽ համանախագահների հանդիպմանըՀայաստանի՝ հանդիպմանը մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է հետևյալը.«Այցի և հանդիպումների մասին կհայտնենք պատշաճ ժամկետներում»։
17:33 • 20.09.12Գագիկ Բեգլարյանի եղբայրն ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետի պաշտոնիցԱզատումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և ՀՀ ֆինանսների նախարարի գրությունը:
17:29 • 20.09.12Մենք ունենք ամուր, ժողովրդավար պետություն և այն հուսալի պաշտպանող Զինված ուժեր. Սեյրան Օհանյան«Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու»,- դիմելով ներկաներին ասել է պաշտպանության նախարարը:
