Քարդիֆի բանտում կալանավորները ռեստորան են բացել

18:41 • 20.09.12

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի բանտում ռեստորան է բացվել, հայտնում է korrespondent.net-ը: 

 

Հասարակական սննդի հաստատության աշխատակիցները հենց կալանավորներն են: Ուտեստների պատրաստմամբ և հաճախորդների սպասարկմամբ զբաղվում են մանր հանցագործությունների համար ազատազրկվածները:


The Clink Cymru անվանումով նախագիծը բարեգործական բնույթ է կրում:  Ինչպես նշում են նախագծի հեղինակները՝ աշխատանքը ռեստորանում կօգնի կալանավորներին պատրաստվել ազատ արձակմանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա նրանց վրա՝  այդպիսով նվազեցնելով հանցագործությունների կրկնությունների թիվը:

 


The Clink Cymru-ում ամեն ինչ պատրաստված է կալանավորների ձեռքերով՝ կահույքից մինչև սնունդ: Մթերքն առաքվում է բանտային ֆերմայից, որտեղ նույնպես աշխատում են կալանավորներ: