«Բալ» հրթիռները «Կովկաս 2012»-ում ոչնչացնում են պայմանական թշնամուն (տեսանյութ)
Ռուսաստանում անցկացվող խոշոր ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվում են Հարավային ռազմական շրջանում սեպտեմբերի 17-ից 23-ը, ներառում են նաև մի շարք նորագույն ռազմատեխնիկայի կիրառում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ըստ լեգենդի, «թշնամու» չորս ռազմանավ տեղակայվել է Կասպից ծովի ափից 56 կմ հեռավորության վրա: Ռուսական նորագույն «Բալ» համալիրը, գործելով համատեղ ափային պարեկության նավերի հետ, հաջողությամբ ոչնչացնում է պայմանական թշնամուն:
«Բալ» ռազմավարական հրթիռային համալիրը Կասպիական նավատորմի սպառազինության տակ է դրվել 2011թ.:
Համալիրը ունակ է ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամին մինչև 120 կմ հեռավորության վրա գտնվող թշնամուն խոցել 100% ճշտությամբ:
Մարտական պատրաստության վիճակի բերման ժամանակը կազմում է 10 րոպե: Համալիրում 64 հրթիռ կա, որոնցից 32-ը մեկ համազարկով հնարավոր է բաց թողնել:










