«Սիրիայի ընկերները» քննարկում են պատժամիջոցների խստացումը

20:43 • 20.09.12

Ֆինանսական փորձագետներից, դիվանագետներից և սիրիական ընդիմության ներկայացուցիչներից բաղկացած խումբը բանակցություններ է վարում Հաագայի մոտակայքում նպատակ ունենալով Սիրիայի վարչակարգի դեմ տնտեսական ներգործության նոր տարբերակներ գտնել, հաղորդում է BBC-ն:


Խումբը, որը կոչվում է «Սիրիայի ընկերներ», կքննարկի, թե ինչպես սիրիական իշխանությունների դեմ ուղղված պատժամիջոցներն առավել ազդեցիկ դարձնել և հայտնաբերել Բաշար Ասադի թաքցված ֆինանսական միջոցները:


Նստաշրջանի բացմանը Հոլանդիայի արտգործնախարար Ուրի Ռոզենթալը հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակը` ոչ միայն սիրիական իշխանության ռազմական պոտենցիալի թուլացումն է, այլև Բաշար Ասադին երկրի ղեկից հեռացնելը: