ԱՄՆ-ում iPhone 4-ը այսօրվանից ընդամենը 99 ցենտով է վաճառվում, իսկ վաղը կսկսվի iPhone 5-ի վաճառքը
ԱՄՆ-ում բջջային կապի AT&T օպերատորը iPhone 5 սմարթֆոնի վաճառքների մեկնարկի օրվանից առաջ, նախորդ սերնդի սմարթֆոնը առաջարկում է խորհրդանշական վճարի դիմաց` ընդամենը 99 ցենտով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Արդեն համարյա անվճար iPhone 4-ի ձեռքբերման գործարքը, բացի 99 ցենտից, նախատեսում է նաև օպերատորի ծառայություններից օգտվելու երկամյա պայմանագրի առկայություն:
ԱՄՆ-ում iPhone 5-ը վաճառքի կհանվի վաղը և կարժենա 199-399 ԱՄՆ դոլար կախված հիշողության չափից` օպերատորի հետ պայմանագրի առկայության դեպքում: Բացի այդ, հնարավոր կլինի iPhone 5 գնել առանց օպերատորի ամրակցման, սակայն այդ դեպքում գինը կլինի 649- ից 849-ը ԱՄՆ դոլար:










