Փարիզում արգելվել է Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ բողոքի ցույց անցկացնել
Ֆրանսիայի իշխանություններն արգելել են «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ցույց անցկացնել, որն ակցիայի կազմակերպիչները նախատեսում էին շաբաթ, Փարիզի հինգերորդ շրջանում՝ Մեծ փարիզյան մզկիթի շենքի դիմաց, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալության հաղորդագրությանը:
Բողոքի ակցիայի անցկացման պաշտոնական հարցում Փարիզի ոստիկանության գլխավոր վարչությունը ստացել էր երեքշաբթի:
«Ցույցն անցկացնելու դեպքում կազմակերպիչը կտուգանվի 700 եվրոյի չափով և կդատապարտվի 6 ամիս ազատազրկման»,- ասել է «Ֆրանս պրես»-ի զրուցակիցը:










