Իրանի իշխանություններն ուժեղացրել են Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգությունը

18:48 • 20.09.12

Իրանի իշխանություններն այսօր ստիպված են եղել ուժեղացնել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգությունը, հայտնում է РИА Новости-ն:

 

Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, դիվանագիտական ներկայացուցչության մոտ  բողոքի ցույցեր են անցկացվում ֆրանսիական «Շարլի էբդո» երգիծական ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ:



Հարյուրավոր ուսանողներ վաղ առավոտից հավաքվել են դեսպանատան մոտ, գետնին նետել ֆրանսիական և ամերիկյան դրոշները և կոչ արել երկու երկրների կառավարություններին պատժել մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորողներին:


Հիշեցնենք, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ֆրանսիական ամսագրում հրապարակվել են նախօրեին՝ հրահրելով նոր բողոքի ակցիաներ: