ԱՄՆ Բելառուսին մեղադրում է Սիրիա ռազմական մատակարարումներ իրականացնելու մեջ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բելառուսական «Բելվնեշպրոմսերվիս» ընկերությանը մեղադրել է Սիրիային ռազամական նշանակության բեռներ մատակարարելու մեջ և Բելառուսի պետական արտաքին առևտրի կազմակերպության դեմ պատժամիջոցներ է կիրառել: Պաշտոնական Մինսկը մեղադրանքները հերքում է և հայտարարում, որ Սիրիայի հարցում միայն սկզբունքային դիրքորոշում ունի, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ ֆիննախի տվյալներով, «Բելվնեշպրոմսերվիս»-ը Սիրիա է մատակարարել ավիացիոն ռումբերի պայթուցիչներ սիրիական Army Supply Bureau զառմական ըկներության միջոցով, որը նույնպես պատժամիջոցների տակ է:
Բելառուսական պայթուցիչներով ռումբերը, ինչպես կարծում են ԱՄՆ-ում, օգտագործվել են Ասադի զորքերի կողմից 2012թ. հուլիսին, Հալեպի ռմբահարումների ժամանակ:
«Քայլերը, որոնք մենք այսօր ձեռնարկել ենք, կոչված են կանգնեցնել Սիրիայի վարչակարգի կողմից ստացվող զինամթերքի և կապի միջոցների մատակարարումները, ինչպես նաև կանխարգելել դրանց կիրառումը Սիրիայի ժողովրդի դեմ», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Կոենը:
Իր հերթին Բելառուսի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության «Բելվնեշպրոմսերվիս»-ին ուղղված մեղադրանքները անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում:










